Կառավարությունը գումար է հատկացրել 109 դպրոցի և 8 մանկապարտեզի գույքի և շենքային պայմանների բարելավման համար

Լուրեր

23.11.2024 | 20:00
Չի ներկայացվել գույքի և ունեցվածքի 509 հայտարարագիր՝ 4 տարում․ ի՞նչ է սպասվում օրինախախտներին. ՔՆՆԱՐԿՈՒՄ
23.11.2024 | 19:28
Ֆուտբոլի կանանց ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել ընկերական խաղերին
23.11.2024 | 19:17
Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
23.11.2024 | 19:00
Այսօր չկան կիրթ մեկենասներ, հայ կոմպոզիտորները ճանաչելի չեն դրսում, պետությունը մեծ անելիք ունի. Սաթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 18:09
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23.11.2024 | 17:33
Նոյեմբերի 25-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2024 | 17:07
ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար
23.11.2024 | 16:53
ՏԿԵ նախարարն այցելել է Նոր Հաճնի կամուրջ, հանձնարարականներ տվել շինարարներին
23.11.2024 | 16:35
Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը հանդիպում են անցկացրել անվտանգության հարցերի շուրջ
23.11.2024 | 15:55
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի կենտրոնին ու արվարձաններին
23.11.2024 | 15:30
ՄԻՊ-ը փաստաբանական գործունեության հարկման հետ կապված դիմել է ՍԴ
23.11.2024 | 15:05
Դոնալդ Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարի պաշտոնի հավանական թեկնածուին
23.11.2024 | 14:46
Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության խորհրդի ներկայացուցիչների ներգրավման մրցույթ
23.11.2024 | 14:29
ՆԱՏՕ-ի ղեկավար Մարկ Ռյուտեն բանակցություններ է վարել Դոնալդ Թրամփի հետ
23.11.2024 | 14:08
Նավթի գներն աճել են
Բոլորը

Կառավարության նոյեմբերի 24-ի նիստի մի շարք որոշումներով փոփոխություն է կատարվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2022 թվականի բյուջեով հաստատված ծրագրերում: Վերաբաշխման արդյունքում գումար է հատկացվել շուրջ 109 դպրոցների և 8 մանկապարտեզների շենքային պայմանները բարելավելու և նոր գույքով ապահովելու նպատակով:

Դպրոցների շենքային պայմանների հրատապ խնդիրների լուծում և գույքային հագեցվածություն

2022 թվականի պետական բյուջեով կապիտալ ծրագրերին հատկացված միջոցներից կատարվել է վերաբաշխում 1 մլրդ 933 մլն դրամ գումարի շրջանակում՝ 96 դպրոցների շենքային պայմանների և գույքային հագեցվածության բարելավման նպատակով:

Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ նշելով, որ մարզպետարանների կողմից արդեն կնքվել են կապալային աշխատանքների և տեխնիկական հսկողության ծառայության գնման պայմանագրերը՝ «Գնումների մասին» օրենքին համապատասխան հայտարարված մրցույթի արդյունքում։ Ըստ նախագծի՝ գումարները հատկացվում են կնքված պայմանագրերին համապատասխան։

Վահրամ Դումանյանը նաև փաստել է, որ նախագծով գումար է հատկացվում Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի 101 դպրոցների՝ գույքի ապահովման նպատակով. «Այս աշխատանքները հնարավորություն են տալիս լուծելու մարզպետարանների կողմից գույքագրված դպրոցներում առկա հրատապ խնդիրները՝ ջեռուցման, տանիքի և սանհանգույցների վերանորոգման տեսանկյունից, որը խիստ անհրաժեշտ է ուսումնական բնականոն գործընթացն ապահովելու համար: Մյուս կողմից՝ սա նաև հնարավորություն է այն դպրոցներում, որոնց շենքերն ամրացման կարիք չունեն և բավարար վիճակում են, իրականացնելու անհրաժեշտ վերանորոգման և գույքով համալրման աշխատանքներ՝ այդ դպրոցների միջավայրը համապատասխանեցնելով Կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի համար նախատեսված չափանիշներին»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով դպրոցների շենքային պայմանների և գույքային հագեցվածության բարելավման խնդրին, իր հերթին նշել է, որ նմանատիպ որոշումները մեծ էներգիա են տալիս. «Հանրակրթության ոլորտում ռազմավարական ներդրումներ իրականացնելու մեր որոշման թափանիվը սկսել է շարժվել, և շարունակում ենք խոշոր ներդրումներ ապահովել նախադպրոցական և հանրակրթության ոլորտներում»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի և Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ դպրոցներում և մանկապարտեզներում շինարարարությունը և գույքի համալրումը պետք է տեղի ունենան նոր չափանիշներով և բարձր որակով:

Նշենք, որ Կառավարության որոշմամբ՝ 96 դպրոցի շենքային պայմանները բարելավվում են հետևյալ համամասնությամբ՝ 15-ը՝ Արագածոտնի, 7-ը՝ Արարատի, 13-ը՝ Արմավիրի, 6-ը՝ Գեղարքունիքի, 17-ը՝ Լոռու, 6-ը՝ Կոտայքի, 21-ը՝ Շիրակի և 11-ը՝ Տավուշի մարզերում:

Հատկացումներն արվում են դպրոցների մասնակի նորոգման համար, մասնավորապես՝

20 դպրոցում կիրականացվեն ջեռուցման համակարգի կառուցման աշխատանքներ,
12 դպրոցում կիրականացվեն տանիքի նորոգման աշխատանքներ,
33 դպրոցում կփոխարինվեն պատուհանները և դռները, և կիրականացվեն դասասենյակների ներքին հարդարման աշխատանքներ,
9 դպրոցում կիրականացվեն սանհանգույցների նորոգման աշխատանքներ,
3 դպրոցում կիրականացվեն ֆոտովոլտային համակարգի կառուցման աշխատանքներ,
19 դպրոցում կիրականացվեն մարզադահլիճի կամ ճաշարանի նորոգման կամ բակի բարեկարգման աշխատանքներ:
13 դպրոցների գույքի ձեռքբերում

ՀՀ կառավարության մեկ այլ որոշմամբ՝ 2022 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցներից կատարվել է վերաբաշխում 353 մլն 830.7 հազար դրամ գումարի չափով՝ 13 դպրոց գույքով ապահովելու համար: Այդ դպրոցներն են՝

Երևանի Տ. Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոց
Երևանի Ա. Ղարիբյանի անվան թիվ 142 ավագ դպրոց
Վաղարշապատի Մ. Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոց
Սևանի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոց
Տաշիրի Արտակ Խաչատրյանի անվան ավագ դպրոց
Արթիկի թիվ 3 ավագ դպրոց
Գյումրու Ակադեմիական վարժարան
Մ. Խորենացու անվան թիվ 143 հիմնական դպրոց
Գետաշենի միջնակարգ դպրոց
Աղավնատան Ղ. Աբգարյանի անվան միջնակարգ դպրոց
Ախպրաձոր գյուղի միջնակարգ դպրոց
Մեծ Մասրիկ գյուղի միջնակարգ դպրոց
Սիսիանի թիվ 1 հիմնական դպրոց
Նշենք, որ 2018 թվականից ի վեր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Համաշխարհային բանկի աջակցությամբ և պետական բյուջեից համաֆինանսավորմամբ (համապատասխանաբար 80 % և 20 % հարաբերակցությամբ) իրականացնում է «Կրթության բարելավում» ծրագիրը։ Համաշխարհային բանկի կողմից իրականացվող ծրագրով չի նախատեսվել հիմնանորոգվող դպրոցների համապատասխան գույքով ապահովումը։ Ուստի առաջացել է անհրաժեշտություն պետական բյուջեից հատկացնել լրացուցիչ միջոցներ՝ ժամանակի և կրթական չափորոշիչների պահանջներին համապատասխան՝ դպրոցական գույքի ձեռքբերման համար։

8 մանկապարտեզի գույքի ձեռքբերում

ՀՀ կառավարության մեկ այլ որոշմամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2022 թվականի հաստատված բյուջեով նախատեսված ելքային ծրագրերի շրջանակում կատարվել է վերաբաշխում՝ 154 մլն 674 հազար դրամի չափով: Վերաբաշխվող գումարն ուղղվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից 8 մանկապարտեզի համար գույքի ձեռքբերմանը:

Գույքով կապահովվեն հետևյալ մանկապարտեզները.

Արարատի մարզի Դաշտավան համայնքի մանկապարտեզ,
Արագածոտնի մարզի Արագածավան համայնքի մանկապարտեզ,
Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Զովք բնակավայրի մանկապարտեզ,
Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի մանկապարտեզ,
Կոտայքի մարզի Արամուս համայնքի մանկապարտեզ,
Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի Հացիկ բնակավայրի մանկապարտեզ,
Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի Ջաջուռավան բնակավայրի մանկապարտեզ,
Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի Լեռնուտ բնակավայրի մանկապարտեզ:
Վերոնշյալ աշխատանքները կատարվում են ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի շրջանակում, որով նախատեսվում է մինչև 2026 թվականը կառուցել, հիմնանորոգել կամ վերանորոգել առնվազն 300 դպրոց և 500 մանկապարտեզ՝ ապահովելով դրանց ամբողջական հագեցումը գույքով և սարքավորումներով: