Պատմական փուլում ենք․ սա ուղղակի որոշ հոդվածների փոփոխություն չէ․ Դավիթ Ամիրյանը՝ սահմանադրական բարեփոխումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.08.2026 | 07:53
Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է
25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
Բոլորը

«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը և Անցումային արդարադատության միջազգային կենտրոնը (ICTJ) «Քաղաքացիական հասարակության հայացքը սահմանադրական բարեփոխումներին» թեմայով հանրային քննարկում է կազմակերպել։
Քաղհասարակության մի խումբ կազմակերպություններ ներկայացնում են սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ իրենց առաջարկությունները, մոտեցումները և տեսակետները։

«Հեղափոխությունից հետո հասարակության առաջին պահանջներից մեկը սահմանադրական փոփոխություններ իրականացնելն է»,- այս կարծիքը հայտնեց «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակի ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը՝ նկատելով, որ ակնկալվում էր, որ սահմանադրական փոփոխությունները կիրականացվեին մինչև 2018-ի վերջը, սակայն դա տեղի չունեցավ։

«Հետո բախվեցինք արհավիրքների՝ համաճարակի և պատերազմի։ Բայց քաղաքացիական հասարակությունը չի ուզում ընդունել որևէ պատճառաբանություն սահմանադրական բարեփոխումներ չիրականացնելու վերաբերյալ,- ասաց Ամիրյանը։

Նա համոզմունք հայտնեց, որ պատմական փուլում ենք, և որ փաստաթղթի ուղղակի որոշ հոդվածների փոփոխություն չպետք է լինի, այլ պետք է ընդունվի սոցիալական համաձայնագրի պես մի փաստաթուղթ, և յուրաքանչյուրը պետք է իր պարտավորություններն ու պատասխանատվությունն ունենա այդ փաստաթղթի նկատմամբ, և այդ փաստաթուղթը պետք է ապահովի սերունդների ապագան և մեր պետության բարեկեցիկ ու արժանապատիվ ապագան։

Մանրամասները՝ տեսանյութում։