ՌԴ-ի հետ Ադրբեջանի գազային գործարքը Եվրոպայում անհարմար հարցեր է առաջացրել․ Eurasianet

Լուրեր

18.12.2025 | 18:26
ԱՄՆ-ն առաջարկել է Զապորոժիեի ԱԷԿ-ն օգտագործել երեք երկրների համար. Կիևը դա անարդար է համարում. Զելենսկի
18.12.2025 | 18:18
Գարեգին Բ-ի դեմ ընդվզած եպիոսկոպոսները ժամանեցին Մայր Աթոռ․ նրանց ելույթն ուղեկցվեց սուլոցներով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 18:11
Մեծաթիվ ոստիկանական ուժեր և հավաք Մայր Աթոռում // Փաշինյանը Պետերբուրգ կմեկնի՝ ԵՏՄ նիստի․ ԼՈՒՐԵՐ
18.12.2025 | 18:09
Լավրովը ՀՀ-ում ընտրությունների հետ կապված Կալլասի արտահայտությունները որակել է «արտաքին միջամտության խոստովանություն»
18.12.2025 | 17:55
Արման Ծառուկյանը նշել է՝ ում հետ կցանկանար անցկացնել գրեփլինգի մենամարտ
18.12.2025 | 17:43
Եկել եմ Գերագույն հոգևոր խորհրդի նիստին, օրակարգը չգիտեմ. Վահան սրբազան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 17:40
Դատարանը մերժել է անվանի ֆուտբոլիստին բանտից վաղաժամ ազատ արձակելու խնդրանքը
18.12.2025 | 17:35
Եկել եմ աջակցելու եպիսկոպոսներին. Նարեկ Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 17:34
Կեղծ աճուրդներ է կազմակերպել․ Աղավնաձոր համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել
18.12.2025 | 17:30
Ինչու է Սամվել Կարապետյանի և տիկնոջ նկարը կախված Վեհարանում․ Նարեկ Կարապետյանի պարզաբանումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 17:28
Ժամերգություն Մայր Աթոռում․ ՈՒՂԻՂ
18.12.2025 | 17:21
Մալաթիայի «Ոսկու շուկա»-ի տնօրենը ձերբակալվել է ապօրինի զենք կրելու կասկածանքով
18.12.2025 | 17:19
Գնացե՛ք Մայր Աթոռ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կոչը դատարանից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 17:15
Հայաստանը կարևորում է ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցությունը՝ ի նպաստ տարածաշրջանում անվտանգության և կայունության օրակարգի առաջմղման․ Փաշինյան
18.12.2025 | 17:13
Իջևանի Գետահովիտ բնակավայրում կկառուցվի ՈՒԵՖԱ-ի ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ
Բոլորը

Ադրբեջանը սկսել է Ռուսաստանից գազ ներկրել պայմանավորվածության շրջանակում, որը պետք է Բաքվին թույլ տա բավարարել ներքին պահանջարկը։ Բայց այն լուրջ հարցեր է առաջացնում՝ դեպի Եվրոպա գազի արտահանման վերաբերյալ կապված վերջերս կնքված համաձայնության հետ, գրում է Eurasianet-ը։

Մասնավորապես, գազի արդյունահանմամբ և արտահանմամբ զբաղվող ռուսական պետական ​​«Գազպրոմ» ընկերությունը նոյեմբերի 18-ին հայտարարեց, որ նոյեմբերի 15-ից գազ է մատակարարում Ադրբեջանի պետական ​​գազային SOCAR ընկերությանը և մինչև 2023 թվականի մարտը պետք է մատակարարի մինչև մեկ միլիարդ խորանարդ մետր կապույտ վառելիք։ Ադրբեջանի Էներգետիկայի նախարարությունն ու SOCAR ընկերությունն այդպես էլ չեն պատասխանել լրատվամիջոցի հարցերին ու խնդրանքին՝ հաստատել նման համաձայնագրի գոյությունը, որի մանրամասները դեռ հայտնի չեն։

SOCAR-ն ադրբեջանական APA լրատվական գործակալությանը փոխանցած հայտարարության մեջ ասել է, որ ընկերությունը «Գազպրոմ»-ի հետ երկարամյա համագործակցության պատմություն ունի, և երկու ընկերություններն էլ «ձգտում են օպտիմալացնել իրենց ենթակառուցվածքը՝ կազմակերպելով գազի հոսքերի փոխադարձ փոխանակում»: Այս պայմանագիրը կնքվել է մեծ պահանջարկի ժամանակաշրջանից անմիջապես առաջ, որը գալիս է ձմռան կեսին։ Ադրբեջանը կձգտի ապահովել գազի մատակարարումը ներքին սպառողներին՝ միաժամանակ կատարելով իր արտահանման պարտավորությունները դեպի Վրաստան և Թուրքիա, ինչպես նաև աջակցել Եվրոպայի հետ վերջերս ավելացած առևտրի ծավալին:

Նախատեսվում էր, որ այս տարի Հարավային գազային տրանսպորտային միջանցքով դեպի Եվրոպա արտահանումը կկազմի 10 մլրդ խ/մ, սակայն Եվրամիության հետ հուլիսին ստորագրված փոխըմբռնման նոր հուշագրի համաձայն՝ Բաքուն պարտավորվել է արտահանումը հասցնել 12 մլրդ խ/մ-ի։ Սա օգնելու է Բրյուսելին մասնակի փոխհատուցել ռուսական գազի մատակարարումների կորուստը, որը դադարեցվել է Մոսկվայի կողմից՝ ի պատասխան Եվրոպական պատժամիջոցների։

Լրատվամիջոցը նշում է, որ չնայած այս գործարքը լայնորեն գովազդվում էր թե՛ Բրյուսելում, թե՛ Բաքվում, սակայն պարզ չէ, թե կոնկրետ որտեղի՞ց պետք է գա հավելյալ գազը։

Պարտավորությունների կատարման դժվարությունների մասին պարզ դարձավ դեռ սեպտեմբերին, երբ Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը հայտարարեց, որ այս տարի Ադրբեջանը Եվրոպա կարտահանի ընդամենը 11,5 մլրդ խ/մ գազ, սակայն ոչինչ չասաց արտահանման նպատակային ծավալի նման նվազման պատճառների մասին։ Անհասկանալի է մնում, թե որտեղից է վերցվելու նույնիսկ այդքան քիչ քանակությամբ գազը։

Կոնսորցիումին մոտ կանգնած աղբյուրը, որին պատկանում է ադրբեջանական հսկա «Շահ Դենիզ» գազային հանքավայրը, որն այժմ մատակարարում է Ադրբեջանից արտահանվող ամբողջ գազը, Eurasianet-ին հաստատել է, որ արտահանման նոր պայմանագրեր չեն ստորագրվել, և որ հանքավայրի պայմանագրային պարտավորությունները դեռևս սահմանափակված են ավելի վաղ մատակարարումներով համաձայնեցված 10 մլրդ խ/մ-ով։

Լուրը, որ այս ձմռանն Ադրբեջանը գազ է ներկրելու Ռուսաստանից, հուշում է, որ Բաքուն պատրաստվում է օգտագործել ռուսական գազը ներքին շուկայում՝ սեփական գազն արտահանելու և այդպիսով Բրյուսելի առջև ստանձնած պարտավորությունները կատարելու համար։ Ռուսաստանի նկատմամբ ԵՄ պատժամիջոցները չեն ազդում Ադրբեջանի վրա, և նա դեռ կարող է ներկրել ռուսական գազ այնքան, որքան ցանկանում է։ Սակայն նոր գործարքը հակասում է հուլիսյան համաձայնագրի քաղաքական ոգուն, որը կնքվել է հենց ադրբեջանական գազի մատակարարումները Եվրոպա խթանելու և դրանով իսկ օգնելու Եվրամիությանը՝ նվազեցնելու ռուսական գազից կախվածությունը:

Փաստը, որ Ադրբեջանից գազի արտահանումը մասամբ ապահովվում է Մոսկվայի օգնությամբ, թույլ է տալիս ենթադրել, որ դիվերսիֆիկացիայի հարցում Բրյուսելի ջանքերը կարող են ապարդյուն լինել, և ո՛չ միայն կարճաժամկետ հեռանկարում:

Հուլիսին ստորագրված համաձայնագրով Բաքուն պարտավորվել է նաև կրկնապատկել արտահանումը Հարավային գազային միջանցքով մինչև 2027 թվականը՝ տարեկան մինչև 20 միլիարդ խորանարդ մետր, ինչը գոյություն ունեցող խողովակաշարերի ցանցի առավելագույն հզորությունն է։ Այս ավելացումը բավական թանկ արժե, քանի որ պահանջում է նոր բաղադրիչների ավելացում ու մեծ ներդրումներ հանքավայրերում։ Առայժմ ներդրումային որոշումներ չեն ընդունվել գոյություն ունեցող երեք խողովակաշարերի ընդլայնման համար, որոնք կազմում են Հարավային գազային տրանսպորտային միջանցքը, որոնցով ադրբեջանական գազը մատակարարվում է Եվրոպա։ Միաժամանակ, դեռևս հարցեր կան տարեկան լրացուցիչ 10 միլիարդ խորանարդ մետր գազի հնարավոր աղբյուրների վերաբերյալ։

Այս տարվա սկզբին BP-ն հաստատել է, որ «Շահ Դենիզ» գազային հանքավայրը, որը շահագործում է, ի վիճակի չէ արդյունահանել բացակայող 10 միլիարդ խորանարդ մետրը: Ադրբեջանն ունի այլ՝ ավելի փոքր գազի հանքավայրեր, սակայն ենթադրվում է, որ դրանցից արդյունահանումը նույնպես բավարար չի լինի Բրյուսելի հանդեպ Բաքվի պարտավորությունները կատարելու համար։ Սա նշանակում է, որ գազը պետք է գնվի տարածաշրջանի այլ երկրներից։

Այս իրավիճակը վերածնում է Ադրբեջանի վաղեմի հույսերը, որ կարող է Թուրքմենստանից գազ տեղափոխել։

Լրատվամիջոցը եզրափակում է, որ ավելի ու ավելի հավանական է թվում, որ Ադրբեջանը չի կարողանա այս տարի 12 միլիարդ խորանարդ մետր գազ մատակարարել Եվրոպային, ոչ էլ կատարել իր արտահանումը կրկնապատկելու խոստումը՝ մինչև 2027 թվականը այն հասցնել 20 միլիարդ խորանարդ մետրի։

Էմմա Չոբանյան