Հայաստանի պարտքը քանի՞ միլիարդ է դարձել. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

«Պետական պարտք  – ՀՆԱ հարաբերակցությունը 50 տոկոս է․ սա, մեղմ ասած, դրական ցուցանիշ է»,- Կառավարության այսօրվա նիստի ընթացքում այս մասին հայտնեց  վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Իհարկե, փոխարժեքի փոփոխությունն ունի դերակատարում, բայց արձանագրեցինք, որ մեծապես կախված է պետական պարտքի կառավարման որակից»,- ասաց վարչապետը։

«Ասում են վա՜յ, Հայաստանի պետական պարտքը դարձել է 7 միլիարդ։ Յոթ միլիա՞րդ, հա՞, քանի՞ միլիարդ է դարձել Հայաստանի պետական պարտքը », – ՀՀ ֆինանսների նախարարից հետաքրքրվեց Փաշինյանը։

«Այս տարվա վերջին՝ 10 միլիարդից մի քիչ բարձր կլինի», – արձագանքեց Տիգրան Խաչատրյանը։ 2023թ․ վերջին, ֆինանսների նախարարության կանխատեսմամբ, պետական պարտքը ՀՆԱ–ի նկատմամբ կնվազի մինչև 49 տոկոս։

«Հա, 10 միլիարդ և այլն, էդ թիվն էական չէ, էականը, թե ՀՆԱ-ի նկատմամբ պետական պարտքն ինչ ծավալ է կազմում։ Ենթադրենք, էս ինչ մարդը 50 հազար դոլար պարտք ունի, վա՜յ քու, ոնց ա լինելու, ոնց ա լինելու, ենթադրենք, էդ մարդն ամիսը 45 հազար դոլար աշխատավարձ է ստանում, իրա համար 50 հազար դոլար պարտքը պրոբլեմ չէ։ Մեր խնդիրն այն չէ, որ մեր պարտքը 10 կամ 15 միլիարդ չլինի, մեր խնդիրն այն է, որ մեր պարտքը ոչ թե ՀՆԱ-ի նկատմամբ աճի, այլ նվազի»,- նշեց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։