Ադրբեջանի Պետանվտանգության ծառայությունն անհանգստացած է, որ Հայաստանը ժամանակակից զինատեսակներ է ձեռք բերում ու բարեփոխում բանակը

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի Անվտանգության խորհրուրդն այսօր Բաքվում կազմակերպել է «Արցախյան 44-օրյա պատերազմի փորձը» թեմայով համաժողով, գրում են ադրբեջանական լրատվականները։

Նշվում է, որ միջոցառմանը մասնակցել են Անվտանգության խորհրդի քարտուղար, գեներալ-գնդապետ Ռամիլ Ուսուբովը, ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովը, Պետական անվտանգության ծառայության պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ջեյհուն Շադլինսկին, Հատուկ կապի և տեղեկատվական անվտանգության պետական ​​ծառայության պետ, գեներալ-լեյտենանտ Իլգար Մուսաևը, Ռազմավարական օբյեկտների պաշտպանության պետական ​​գործակալության ղեկավար, գեներալ-մայոր Իլգար Աբասովը, Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ պետ Քերիմ Վելիևը, իրավապահ և այլ պետական ​​մարմինների բարձրաստիճան պաշտոնյաներ, Թուրքիայի ԶՈՒ ԳՇ և ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարության ներկայացուցիչները, այդ թվում՝ Ադրբեջանում Թուրքիայի ԶՈՒ հատուկ նշանակության խմբավորման հրամանատար, գեներալ-գնդապետ Բախթիյար Էրսայը։

Ի դեպ, Էրսայն Արցախյան 44-օրյա պատերազմի կարևոր դերակատարներից է․ նա պատերազմի ամբողջ ընթացքում Ադրբեջանում է եղել, ծրագրել ու ղեկավարել է ռազմական գործողությունները։

Ըստ երևույթին, առանց Թուրքիայի ԶՈւ-ի ներկայացուցիչների մասնակցության Ադրբեջանում անվտանգությանն ու պաշտպանական ոլորտին առնչվող որևէ միջոցառում այլևս տեղի չի ունենում։

Միջոցառման ընթացքում Պետական անվտանգության ծառայության պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ջեյհուն Շադլինսկին անհանգստություն է հայտնել, որ Հայաստանը մեծ միջոցներ է տրամադրում ժամանակակից սպառազինության ձեռքբերման և բանակաշինության համար։

«Հայաստանում ռևանշիստական ​​ուժերն ամեն կերպ փորձում են խոչընդոտել երկու երկրների հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին»,- ասել է նա ու հավելել՝ մտահոգիչ է այն փաստը, որ Հայաստանը սպառազինության և բանակաշինության համար հատկացնում է իր հնարավորությունները գերազանցող ֆինանսական միջոցներ, փորձեր անում գնել տարբեր երկրներից ռազմական նշանակության ժամանակակից զենք ու տեխնիկա և, իբր, ձգտում է ամեն կերպ ձգձգել խաղաղության պայմանագրի ստորագրումը։

Ի դեպ, նա նաև նշել է, թե հատուկ ուշադրություն է գրավում այն, որ ռազմական տեխնիկա է տեղափոխվում Արցախ։

Էմմա Չոբանյան