Երեխային Դեբեդ գետը նետելու մեջ մեղադրվող կինը կշարունակի գտնվել կալանքի տակ

Լուրեր

07.08.2026 | 17:20
Հայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել Մ-20 ԵԱ-ում
07.08.2026 | 17:12
Ժամերգություն Մայր Աթոռում. ՈՒՂԻՂ
07.08.2026 | 17:06
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
07.08.2026 | 17:02
Մամիջանյանը` Սերժ Սարգսյանի և Սամվել Կարապետյանի հանդիպման մասին հարցին ի պատասխան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:57
Գարեգին Բ-ն հաղթանակած դուրս կգա այս գործընթացներից. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:52
Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:45
«Մասնավոր կյանքի հանգամանքներ պետք է հրապարակվեն»․ Գարեգին Բ-ի և մյուսների գործը կքննվի դռնփակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:40
Հայաստանի հավաքականի նախկին մարզիչը գլխավորել է Ղազախստանի հավաքականը
07.08.2026 | 16:33
«Վեհափառ», «Վեհափառ». ինչպես դիմավորեցին Գարեգին Բ-ին դատարանի դիմաց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:24
ՀԷՑ-ում 25 հազար էլեկտրոնային հաշվիչների մրցույթից ավելի քան 500 մլն դրամի խնայողություն է արձանագրվել. Պետրոսյան
07.08.2026 | 16:17
Հրմշտոց` դատարանի մուտքի մոտ. լրագրողներին ու քաղաքացիներին թույլ չեն տալիս ներս մտնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:09
ՌԴ-ում ազատազրկված ամերիկացի նախկին ծովային հետևակային Ռոբերտ Գիլմանի ընտանիքը նրա կյանքի համար մտավախություն ունի
07.08.2026 | 16:00
ԱՄՆ-ում դատարանը Мeta-ին պարտավորեցրել է 567 մլն դոլար վճարել սոցցանցերում երեխաներին պատճառված վնասի համար
07.08.2026 | 15:51
Գարեգին Բ կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
07.08.2026 | 15:50
Գարեգին Բ կաթողիկոսը՝ դատարանի առաջ. ինչ իրավիճակ է Էջմիածնում․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությաբ դատավոր Տարոն Թադևոսյանի, որոշել է 3 ամսով երկարացնել երեխային Դեբեդ գետը նետելու մեջ մեղադրվող կնոջ՝ Ս․Խ․-ի կալանավորման ժամկետը։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։ Մեղադրյալ Ս․Խ․-ն կշարունակի կալանավորված մնալ մինչև փետրվարկի 25-ը։

Հիշեցնենք․ որ կինը մեղադրվում է իր երեխայի սպանություն փորձի մեջ։ Ապրիլի 26-ին նա իրավապահներին հայտնել է, որ հսկողությունից դուրս մնալու պատճառով իր 2 տարեկան երեխան Ալավերդի քաղաքի Փիրուզյան թաղամասի երկաթուղային կամրջի հարևանությամբ ձգվող գազատար խողովակի վրա նստած դիրքից ընկել է Դեբեդ գետը։ Երկամյա փոքրիկին անգիտակից վիճակում գտել և ջրից դուրս է բերել Լոռու մարզի բնակիչ Ժիրայր Պողոսյանը։ Բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը։

Շուտով Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել սպանության փորձ կատարելու հոդվածով, երեխայի 30-ամյա մայրը բերման է ենթարկվել՝ այդ արարքը կատարելու կասկածանքով։ Բերման ենթարկվելուց հետո մայրը խոստովանել է, որ մանկահասակ դստերն ինքն է նետել գետը ջրահեղձ անելու միջոցով սպանելու դիտավորությամբ։ Մորը մեղադրանք է առաջադրվել երեխային սպանելու փորձի համար։ Շուրջ 4 ամիս տևած նախաքննությունից հետո՝ օգոստոսի 9-ին, գործն ուղարկվել է դատարան։ Օգոստոսի 22-ին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում դատավորը որոշել է մինչև նոյեմբերի 25-ը երկարացնելն Ս․Խ․-ի խափանման միջոց կալանավորման ժամկետը։

Այս ժամկետը լրանալուց առաջ դատավորը կրկին անդրադարձել է խափանման միջոցի հարցին, ու, փաստորեն, որոշել ևս մեկ անգամ երեք ամսով երկարացնել մեղադրյալի կալանքի ժամկետը։

Ս․Խ․-ն ընդունում է իրեն առաջադրված մեղադրանքը, խոստովանել է, որ երեխային գետն է նետել՝ սպանելու դիտավորությամբ։ Խափանման միջոցի հարցի քննության ժամանակ պաշտպանը պնդել է, որ մեղադրանքն ընդունելու պայմաններում Ս․Խ․-ն չի փորձի անօրինական ազդեցություն գործադրել վկաների նկատմամբ, չի կարող նաև թաքնվել քննությունից, քանի որ երկրից դերս բարեկաներներ չունի, ըստ էության, թաքնվելու վայր չունի, իսկ հանրային մեղադրողը պնդել է, որ Ս․Խ․-ին կալանքի տակ պահելու հիմքեր դեռևս առկա են։

Ուշագրավ է, որ մինչ այս էլ Ս․Խ․-ի երկու երեխաները ծխահարման հետևանքով մահացել էին Ռուսաստանի Դաշնությունում։ 2019 թվականին կինը Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 3-րդ մասով դատապարտվել էր 1 տարի ժամկետով ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվել։ Ըստ գործի՝ կնոջ անփութության հետևանքով վերջինիս երկու աղջիկները իրենց բնակատեղի հանդիսացող կիսակառույց մարագում ծխահարվել ու մահացել են։

Արաքս Մամուլյան