Վահրամ Դումանյանն ընդունել է ՀՀ-ում Կանադայի դեսպանին

Լուրեր

16.09.2026 | 10:44
Եվրահանձնաժողովն իր զեկույցում անդրադարձել է Հայաստանին․ կլինի՞ ՀՀ-ն 2027թ-ի՝ ԵՄ-ի առաջնահերթություններում
16.09.2026 | 10:32
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը հաղթել է և կարող է մրցել Ալինա Չարաևայի հետ
16.09.2026 | 10:23
Դատախազությունը պահանջում է Ոսկեվանի նախկին մանկապարտեզի շենքը վերադարձնել համայնքին
16.09.2026 | 10:22
Լոս Անջելեսում լրատվամիջոցի ուղղաթիռ է վթարի ենթարկվել․ զոհվել է երեք մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 10:14
Միքայել Վարդանյանի շնորհիվ Տավուշի մարզի գյուղտեխնիկայի պարկը համալրվել է 128 մլն դրամ արժողությամբ գյուղտեխնիկայով և մեքենաներով
16.09.2026 | 10:09
Մեսին հրաժեշտի խաղի համար հրավիրվել է Արգենտինայի հավաքական
16.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.09.2026 | 09:30
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի թիմերի առաջին մրցակիցները և կազմերը
16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էլիսն Մարի ԼըՔլերին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

«Ողջունելով դեսպանին՝ նախարար Վահրամ Դումանյանը կարևորել է Կանադայի հետ բարեկամական հարաբերությունները և վստահություն հայտնել, որ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում անհրաժեշտ է ընդլայնել ու զարգացնել երկկողմ համագործակցությունը: Վահրամ Դումանյանի խոսքով՝ նախարարությունը համակարգում է ոլորտների բավականին լայն շրջանակ՝ նախադպրոցական կրթությունից մինչև սպորտ, և հետևաբար յուրաքանչյուր ընտանիք առնչվում է ԿԳՄՍ նախարարության աշխատանքների հետ:

Նախարարն ընդգծել է բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության հաստատման հնարավորությունը, մասնավորապես՝ փոխանակման և համատեղ ծրագրերի իրականացման միջոցով: Վահրամ Դումանյանը կարևորել է նաև մշակույթի և սպորտի ոլորտներում, տեղեկատվական տեխնոլոգիաների և գյուղատնտեսական կրթության ուղղությամբ հայ-կանադական հնարավոր փոխգործակցության հարցերը:

Նախարարն անդրադարձել է Կանադայի միջազգային զարգացման գործակալության (CIDA) կողմից կրթության և երիտասարդության ոլորտում Հայաստանում ծրագրերի իրականացման հնարավորությունը:

Դեսպան Էլիսն Մարի ԼըՔլերը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, շնորհավորել է «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի» հաստատման կապակցությամբ՝ ընդգծելով, որ դրա կարևոր բաղադրիչներից մեկը միջազգայնացումն է: Նրա խոսքով՝ այս տարի Հայաստանի և Կանադայի միջև տեղի են ունեցել դրական զարգացումներ, և Երևանում Կանադայի դեսպանատան բացումը կնպաստի այդ հարաբերությունների առավել սերտացմանը:

Դեսպանը նշել է, որ Կանադան ցանկանում է աջակցել Հայաստանի ժողովրդավարությանը և բարգավաճմանը, իսկ այդ նպատակներին հասնելու համար կրթությունը մեծ դեր ունի: Նրա խոսքով՝ Կանադայի կրթական համակարգն աշխարհում լավագույններից է. այն ունի ճանաչված և մրցունակ բուհեր, հետազոտական հաստատություններ ու բավականին ճկուն ծրագրեր ՄԿՈՒ ոլորտում՝ աշխատաշուկայի պահանջներին համապատասխան: Դեսպանն առաջարկել է դիտարկել հնարավոր համագործակցությունը ՄԿՈՒ ոլորտում, ինչպես նաև վերապատրաստումների և հավաստագրման ուղղություններով՝ ինստիտուցիոնալ գործընկերության ու փորձի փոխանակման հնարավորությամբ:

Վահրամ Դումանյանը վերահաստատել է ՄԿՈՒ ոլորտում համագործակցության հնարավորությունը՝ ընդգծելով, որ այն մեր երկրի համար ունի ռազմավարական նշանակություն, և ներկայում այդ ուղղությամբ իրականացվում են օրենսդրական բարեփոխումներ: Որպես համագործակցության հաջողված օրինակ՝ Վահրամ Դումանյանը մատնանշել է Տավուշի Պատրիկ Տէվէճեան տարածաշրջանային քոլեջում ֆրանսիական մոդելի տեղայնացման փորձը՝ ակնկալելով նմանօրինակ գործակցության հնարավորություն նաև Կանադայի գործընկերների հետ, այդ թվում՝ մեր հայրենակիցների մասնակցությամբ:

Նախարարը բարձրաձայնել է նաև 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդիրը՝ նշելով, որ հայկական կողմն այս առումով ակնկալում է միջազգային հանրության, այդ թվում՝ Կանադայի աջակցությունը, որպեսզի Ադրբեջանը զերծ մնա հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելուց և աղավաղելուց:

Հանդիպմանը քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- ասված է հաղորդագրությունում։