ԱՄՆ-ը և ԵՄ-ն պատրաստվում են մոտ օրերս հայտարարել ռուսական նավթի գնի վերին շեմ սահմանելու մասին

Լուրեր

27.02.2026 | 13:40
Բրյուսելում մտել եմ խանութ, տեսնեմ՝ ցելոֆանով ապրանք են վաճառում. Թունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.02.2026 | 13:36
Ֆուտբոլի Հայաստանի առաջնության վերսկսումը հետագցվեց
27.02.2026 | 13:31
Վաշինգտոնը դրական է որակել Ժնևում անցկացված ԱՄՆ-Իրան բանակցությունները
27.02.2026 | 13:18
Պաշտպանը Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն ներկայացրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.02.2026 | 13:09
Հարգանքի տուրք ենք մատուցում սպանված հարյուրավոր հայերի հիշատակին. մոտ կես միլիոն մարդ բռնի տեղահանվել է․ ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Սումգայիթի ջարդերի տարելիցին
27.02.2026 | 12:58
Ղազախստանում սրճարանում գազի պայթյունի հետևանքով յոթ մարդ է զոհվել
27.02.2026 | 12:46
Բելգորոդում Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածից հետո 60,000 մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի
27.02.2026 | 12:34
Գնում ենք Մարտի 8-ի լավագույն նվերները, վճարում Idram&IDBank հավելվածով
27.02.2026 | 12:29
Հակակոռուպցիոնում «Իմ քայլը» հիմնադրամի գործունեությանն առնչվող վարույթ չկա
27.02.2026 | 12:21
Նեյմարը՝ հաղթական դուբլի հեղինակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.02.2026 | 12:09
ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
27.02.2026 | 12:00
Աննա Հակոբյանը հեռանում է կառավարական առանձնատնից // Զինվորի մահվան դեպքով ձերբակալված կա. ԼՈՒՐԵՐ
27.02.2026 | 11:55
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
27.02.2026 | 11:43
Մելանյա Թրամփը կնախագահի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը
27.02.2026 | 11:38
Սգո և հիշատակի օրերին գովազդի հեռարձակման ամբողջական արգելքը կվերացվի․ նախագիծ
Բոլորը

Վաշինգտոնը և նրա դաշնակիցները ծրագրում են առաջիկա մի քանի օրվա ընթացքում վերջնականապես հաստատել ռուսական նավթի գնի վերին շեմը։ Այս մասին հայտնել են ԱՄՆ Ֆինանսների նախարարությունից։

G7-ի երկրները, ԵՄ-ն և Ավստրալիան ցանկանում են կիրառել այս սահմանափակումները, որպեսզի զրկեն Մոսկվային ուկրաինական պատերազմի ֆինանսավորման հիմնական աղբյուրից, ինչպես նաև փորձեն նվազեցնել էներգակիրների համաշխարհային բարձր գները, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Երեքշաբթի ԱՄՆ գանձապետարանի բարձրաստիճան պաշտոնյան լրագրողներին հայտնել է, որ ԵՄ-ն խորհրդակցություններ է անցկացնում դաշինքի անդամների հետ գների մակարդակի շուրջ, և որ ավելի լայն սահմանափակումներ մտցնելու շուրջ կոալիցիան քայլեր կձեռնարկի, երբ ԵՄ-ում գործընթացն ավարտվի:

«Մենք ակնկալում ենք, որ առաջիկա մի քանի օրվա ընթացքում նրանք կավարտեն գնագոյացման վերաբերյալ իրենց խորհրդակցությունները, և մենք առաջ կշարժվենք մինչև դեկտեմբերի 5-ը գնային շեմ սահմանելու ուղղությամբ»,- հավելել է պաշտոնյան:

Wall Street Journal-ը, վկայակոչելով իր աղբյուրներին, նախօրեին հայտնել է, որ չորեքշաբթի նախատեսվում է ԵՄ 27 անդամ երկրների ներկայացուցիչների հանդիպումը, որոնք կփորձեն համաձայնեցնել նավթի գնի վերին շեմը՝ մեկ բարելի դիմաց 60-70 դոլար։

Տաթև Ֆռանգյան