«Ստիպել են շան պես քայլել»․ Բաքվի գերությունից` բանակ առանց վերականգնողական բուժման․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

29.04.2026 | 15:55
Պատասխաններն անսպասելի են. Վարդապետյանը` Աբրահամյանի տան վաճառքի, Նարեկ Նալբանդյանի հյուրանոցի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 15:47
Հայաստանում «Յուվենտուսի» ակադեմիայի տեխնիկական տնօրեն․ Իտալիայում քիչ ակումբներ ունեն այսպիսի պայմաններ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 15:35
Բեռնատարների հայ վարորդների՝ ՌԴ-ում գտնվելու ժամկետները երկարաձգվել են
29.04.2026 | 15:27
Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հեռանում է պաշտոնից, ըստ լուրերի՝ Թրամփի հետ տարաձայնությունների պատճառով
29.04.2026 | 15:25
Ադրբեջանի փոխվարչապետն Աղվերանում է. հյուրանոցի տարածքը արգելափակված է․ ՈւՂԻՂ
29.04.2026 | 15:19
Կանդազ մականունով հայտնի Արթուր Ավանեսյանը հացադուլ է հայտարարել
29.04.2026 | 15:15
Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը Աղվերանում է. ՊՊԾ-ն փակել է ճանապարհը
29.04.2026 | 15:10
Ադրբեջանի պատվիրակությունն Աղվերանում է // ԱՄՆ-ն անձնագիր կթողարկի՝ Թրամփի պատկերով․ ԼՈՒՐԵՐ
29.04.2026 | 15:03
Ադրբեջանը կարող է որոշում ընդունել դադարեցնել համագործակցությունը Եվրախորհրդարանի հետ
29.04.2026 | 14:50
Որքան է կազմելու Հայաստանում «Յուվենտուսի» ակադեմիայի ամսական վճարը. ծրագրի մանրամասներն ու նախագրանցման մեկնարկը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 14:33
Բաքվում Նիդերլանդների դեսպանը մեկնաբանել է երկրի խորհրդարանի կողմից Արցախի մասով ընդունված բանաձևը
29.04.2026 | 14:27
Ձերբակալություններ՝ ընտրակաշառք ստանալու և բարեգործության արգելքը խախտելու դեպքով
29.04.2026 | 14:21
Իրանը «լավ կլինի շուտ խելքի գա». Թրամփը զգուշացնում է Թեհրանին
29.04.2026 | 14:10
Արմեն Մելիքբեկյանն ու Լևան Կոբիաշվիլին հանդիպել են ՖԻՖԱ-ի նախագահին
29.04.2026 | 13:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանը «ռազմական պարտություն է կրել»
Բոլորը

Բաքվի դաժան գերությունից վերադառնալուց կարճ ժամանակ անց, առանց համապատասխան բուժումների, ժամկետային զինծառայողներին հետ են ուղարկում ծառայության։ Անանուն մնալու պայմանով այս մասին Factor TV-ին ահազանգում են զինծառայողների ծնողները։

Նրանցից մեկի մայրը պատմում է՝ որդին առանց վերականգնողական բուժում անցնելու երեք շաբաթ տանն անցկացնելուց հետո մեկնել է ծառայության։ Մայրն անհանգստացած է այն հանգամանքով, որ որդին Բաքվում ձեռք բերած հոգեբանական խնդիրների հետևանքով չի կարողանա զորամասում միջանձնային հարաբերություններ կառուցել մյուս զինվորների հետ։

Սեպտեմբերի մարտերի ընթացքում գերեվարված և հոկտեմբերի 4-ին հայրենադարձված 17 զինծառայողներից առնվազն 3-ին Պաշտպանության նախարարությունն արդեն ծառայության է ուղարկել։ Ռազմական գերատեսչությունը պաշտոնապես չի հստակեցնում, թե նրանցից քանիսն է վերադարձել ծառայության։ Factor TV-ին հայտնի դարձավ, որ նորից զորակոչված ծառայողներից մեկի առողջական վիճակը կտրուկ վատացել է, և նա երեք օր անց կրկին տեղափոխվել է հոսպիտալ։

Մեկ այլ ծնող Factor TV-ին հայտնեց, որ տղային ծանուցում են փոխանցել զորամաս տեղափոխելու մասին, սակայն առողջական վիճակն այնքան է անկայունացել, որ ևս երկու շաբաթով հետաձգել են զորակոչելը։ Գերությունից վերադարձած զինծառայողի ծնողները պնդում են՝ քանի դեռ տղան լիարժեք չի բուժվել, ծառայության համար պիտանի չի կարող լինել։ Իրենց որդու անվտանգության նկատառումներից ելնելով՝ նրանք ևս ցանկացան անանուն մնալ։

Զինծառայողների խնդիրներով զբաղվող իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն ասում է՝ Պաշտպանության նախարարությունը պետք է օրենսդրական փոփոխություններ կատարի և գերության ընթացքում խոշտանգված զինծառայողներին զորացրի։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն օրեր առաջ Ազգային ժողովում պատասխանելով Factor TV-ի հարցին՝ հայտարարել էր, որ օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն չի տեսնում։

Պաշտպանության նախկին փոխնախարար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Մելքոնյանը, որը նաև պաշտպանության և անվտանգության հարցերի խորհրդարանական հանձնաժողովի անդամ է, Սուրեն Պապիկյանի տեսակետը չի կիսում։ Նա կողմնակից է, որ գերությունից վերադարձածներն ազատվեն ծառայությունից։

Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն էլ կարծում է՝ պետք է յուրաքանչյուր զինծառայողի անհատական մոտեցում ցուցաբերվի, հետո միայն որոշում կայացվի՝ ազատե՞լ, թե՞ թողնել, որ շարունակի ծառայությունը։

Factor TV-ին հայտնի է դարձել, որ 2022 թվականի փետրվարին Եվրամիության աջակցությամբ Բաքվից վերադարձած ռազմագերիներից մեկը վաղաժամ զորացրվել է։ Նա առողջական խնդիրներով զորակոչվել էր բանակ, որից հետո հոգեբանական վիճակը կտրուկ վատացել էր։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան