Սեյրան Օհանյանն՝ իրեն կալանավորելու, մանդատները վայր դնելու տեղեկությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.08.2026 | 15:10
Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել // Ընդդիմությունից ԱԺ հանձնաժողովի նախագահ ընտրվեց․ ԼՈՒՐԵՐ
26.08.2026 | 15:00
Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 2.21 հա մակերեսով 2 հողատարածք
26.08.2026 | 14:52
Չեռնիգովում ռուսական հարվածի հետևանքով երկու զոհ կա, այդ թվում՝ 4-ամյա աղջիկ
26.08.2026 | 14:43
Խոզանի և բուսական մնացորդների այրումը վտանգում է կենսաբազմազանությունը․ ՇՄՆ
26.08.2026 | 14:34
Տամբովի մարզում Wildberries-ի պահեստն ամբողջությամբ ոչնչացվել է ԱԹՍ-ների հարձակումից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 14:25
Մենք դատավորներին չենք զանգում, նրանք գործում են առանց հրահանգների. Սոնա Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 14:17
Առուշ Առուշանյանի գործունեությունը ինչպե՞ս եք գնահատում․ ՔՊ-ականը՝ Գորիսի նախկին փոխքաղաքապետին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 14:12
«Ալ Նասրը» 10 ֆուտբոլիստով կամային հաղթանակ է տարել 0:2-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 14:08
Կրեմլը ձեռնպահ է մնում Հայաստանի ներքաղաքական զարգացումները մեկնաբանելուց․ Պեսկով
26.08.2026 | 14:03
Ես 21 տարեկանում միլիոնատեր չեմ եղել. Լևոն Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 14:00
Սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության արդյունքների ամփոփում. ՈՒՂԻՂ
26.08.2026 | 13:55
Կահույքի ոլորտում իրացման շրջանառությունն աճել է 26.7%-ով․ ՊԵԿ
26.08.2026 | 13:51
Ճամբարակ-Վահան ճանապարհին զինծառայողների վրաերթի գործով ևս մեկ անձ է ձերբակալվել
26.08.2026 | 13:46
PFA. Պրեմիեր լիգայի անցած մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստն ու խորհրդանշական հավաքականը
26.08.2026 | 13:37
Հայկական Arins Group-ը գնում է Վրաստանում Terabank-ը և Biltmore հյուրանոցը․ վրացական ԶԼՄ-ներ
Բոլորը

«Այդպիսի բան չկա»,- Factor.am-ի հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող այն տեղեկությանը, թե «Հայաստան» խմբակցության որոշ պատգամավորներ՝ մասնավորապես Արամ Վարդևանյանը, Վահե Հակոբյանը, Արմեն Չարչյանը մանդատները վայր են դնելու։

Մանդատները վայր դնելու մասին քննարկում չի եղել ո՛չ խմբակցությունում, ո՛չ էլ դաշինքում։ ԶԼՄ-ներին խորհուրդ կտամ չտարածել ոչ հիմնավոր տեղեկություններ։ Երևի կան ուժեր, մարդիկ, որոնք փորձում են ազդել «Հայաստան» խմբակցության գործունեության և միասնության վրա և աշխատում են պառակտել։ Խորհուրդ կտամ վերջ տալ այդ քննարկումներին»։

Օհանյանի խոսքով՝ Հայաստան խմբակցության միասնականությունը բարձր մակարդակի վրա է, անկախ բազմակարծությունից։

Դիտարկմանը, որ տեղեկություն է շրջանառվում «Հայաստան» խմբակցության մի քանի պատգամավորների, այդ թվում նաև խմբակցության ղեկավարին անձեռնմխելիությունից զրկելու և կալանքի որոշում կայացնելու վերաբերյալ, և որ ՀՀ գլխավոր դատախազությունը սկսել է այդ ուղղությամբ աշխատանքները, Սեյրան Օհանյանը նշեց․ «Այդ խոսակցության մասին ես էլ եմ տեղյակ, այդ հարցերը պետք է տալ այն մարմիններին, ովքեր այդ մասին խոսում են՝ նկատի ունեմ և՛ դատաիրավական համակարգին, և՛ ԱԺ ղեկավարությանը, որոնք պարտավոր են տեղեկացնել պատգամավորներին։ Կառաջարկեի դա չվերածել հանրային քննարկման կամ շուի։ Երկրորդ՝ որևիցե մեկը չի թաքնվում անձեռնմխելիության թիկունքնում»։

Մանրամասները՝ տեսանյութում։