ԱՄՆ-ը հայտարարել է, որ պատրաստ է աշխատել Ղազախստանի նորընտիր նախագահի հետ

Լուրեր

18.12.2025 | 23:24
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
18.12.2025 | 23:09
Գիտությունն ավելի հաճախ պետք է կապվի արդյունաբերության հետ, որպեսզի արդյունավետությունը հնարավոր լինի չափել. Հակոբ Արշակյան
18.12.2025 | 22:49
Համբերությունը սպառվում է. Թուրքիան զգուշացրել է Սիրիայի քրդական ուժերին
18.12.2025 | 22:33
Եվրախորհրդարանի բանաձևը Բաքվի դեմ. ազատել ՀՀ-ի կապերի մեջ մեղադրվող Սամեդովին և Աբիլովին, բոլոր քաղբանտարկյալներին, դադարեցնել բռնաճնշումները
18.12.2025 | 22:20
Վթար Ներքին Դվին գյուղում․ կան տուժածներ
18.12.2025 | 22:09
Ստորագրվել է Հայաստան-Հունաստան երկկողմ պաշտպանական համագործակցության 2026 թվականի ծրագիրը
18.12.2025 | 22:01
«Ավելի շատ նեղվածությունից այսպես եղավ»․ Տեր Վրթանեսին ստենտավորել են
18.12.2025 | 21:56
Մայր Աթոռի տարածքից ոչ ադեկվատ և սադրիչ վարքագիծ դրսևորող 5 անձ հեռացվել է. ՆԳՆ խոսնակ
18.12.2025 | 21:53
Ճապոնուհին ամուսնացել է ChatGPT-ով գեներացված անձի հետ. ՏԵՍՆԱՅՈՒԹ
18.12.2025 | 21:39
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.12.2025 | 21:24
Պաշտոնական այցերից ինչ նվերներով են վերադարձել ԱԺ նախագահը, ԱԳ նախարարն ու ԱԽ քարտուղարը
18.12.2025 | 21:10
Թուրքիան հերքում է անհայտ ԱԹՍ-ի խոցումից հետո ՀՕՊ-ի թուլության մասին պնդումները
18.12.2025 | 20:56
Ոստիկանները պիտի կարգ պահեին, բայց ամբողջությամբ թերացել են․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 20:43
Հրդեհ Հայկաձոր գյուղում. այրվել է մոտ 1800 հակ անասնակեր
18.12.2025 | 20:30
Պուտինի հանցագործ ռեժիմը սնվում է պատերազմից՝ նոր էսկալացիայի կգնա, որ պատերազմը չդադարի․ Վահե Գասպարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վաշինգտոնը պատրաստ է աշխատել Ղազախստանի նախագահական ընտրություններում հաղթած Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ, թեև ընտրական գործընթացն անցել է ոչ բավարար մրցակցության պայմաններում։ Այս մասին հայտարարել են ԱՄՆ Պետքարտուղարությունից։

«Մենք ակնկալում ենք աշխատել նախագահ Տոկաևի և նրա կառավարության հետ՝ մեր ընդհանուր նպատակներն առաջ տանելու համար»,- ասվում է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ:

Ղազախստանում նոյեմբերի 20-ին տեղի են ունեցել արտահերթ նախագահական ընտրություններ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջնական տվյալների համաձայն՝ երկրի գործող ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հաղթել է ձայների 81,31%-ով։ Ընտրողների ընդհանուր մասնակցությունը կազմել է 69,44%:

Նշվում է, որ Միացյալ Նահանգները կիսում է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) նախնական գնահատականները, որ թեև ընտրությունների օրն անցել է հանգիստ մթնոլորտում, սակայն գործընթացում ինքնին բացակայում էր «էական քաղաքական մրցակցությունը», բացի այդ՝ այն ուղեկցվում էր «հավաքների և կարծիքի արտահայտման ազատության սահմանափակմամբ»։

Միացյալ Նահանգները կոչ է անում Ղազախստանի կառավարությանը՝ ապագա ընտրություններում հետևել ԺՀՄԻԳ-ի առաջարկություններին, ներառյալ՝ 2023 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրությունները։

ԱՄՆ-ն աջակցում է Տոկաևի առաջարկած բարեփոխումներին և հորդորում է կառավարությանը դրանք ամբողջությամբ իրականացնել, նշում է Պետքարտուղարությունը։

Տաթև Ֆռանգյան