Սուրիկ Խաչատրյանին Ֆրանսիան չի արտահանձնի․ տարհանում ՀՊՏՀ մասնաշենքում․ ԼՈՒՐԵՐ

Լուրեր

04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
Բոլորը
  • Ֆրանսիան հրաժարվել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին արտահանձնել Հայաստանին։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը։ «Նախաքննության ընթացքում տվյալներ են ստացվել, որ Սուրիկ Խաչատրյանը հայտնաբերվել է Ֆրանսիայի Հանրապետությունում, որի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության կողմից միջնորդության է ներկայացվել նրան հանձնելու վերաբերյալ: Այս կապակցությամբ Ֆրանսիայի եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունից ՀՀ արտաքին գործերի նախարարության միջոցով ՀՀ գլխավոր դատախազությունում 28.10.22թ. ստացվել է գրություն այն մասին, որ դատական մարմինները բացասական կարծիք են հայտնել շահագրգիռ անձին արտահանձնելու դիմումի վերաբերյալ»,- նշում են գերատեսչությունից այլ մանրամասներ չհայտնելով։ Նախկին մարզպետը հետախուզման մեջ է 2019 թվականի նոյեմբերից:
  • Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն աշխատանքային այցով ժամանելու է Հայաստան՝ մասնակցելու նոյեմբերի 23-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ խորհրդի նիստին, որն անցկացվելու է նեղ ու ընդլայնված կազմերով։ Այս մասին հայտնում է Բելառուսի նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունում։ Նշվում է, որ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները քննարկելու են միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդիական հարցեր, միջնստաշրջանային փուլում կառույցի գործունեության հիմնական արդյունքները։
  • ժամը 10:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Պարույր Սևակի թիվ 77 հասցեում՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մասնաճյուղում, ուսանողների ինքնազգացողությունը վատացել է․ շենքում զգացվել է տարօրինակ հոտ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիտորինգի բաժնի քիմիկ-հետախույզների խումբը: FactorTV-ին դեպքի վայրում փրկարարների հետ զրուցել է դեպքի հանգամանքների մասին:

Այս ժամի լուրերը՝ տեսանյութում։