«Թուրքիան ստանձնել է տարածաշրջանի ղեկավարումը՝ հասնելով գլոբալ ձայնի իրավունքի»․ Էրդողան

Լուրեր

27.07.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
Բոլորը

Թուրքիայի հյուսիս-արևելքում տեղի է ունեցել երկրում խոշորագույն՝ «Յուսուֆելի» ջրամբարի բացման արարողությունը, որի ընթացքում ելույթով է հանդես եկել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրում է TRT Haber-ը։

Նա նշել է, որ Թուրքիան գլոբալ մակարդակում ձայն ունենալու իրավունքի է հասել։

«Թեև անցած տարիներին ոմանք անընդհատ փորձում էին վատնել մեր էներգիան և ժամանակը, Թուրքիան դարձել է համաշխարհային առաջատար՝ շրջանցելով տարածաշրջանային ղեկավարությունը։ Թուրքիան այժմ ունի ենթակառուցվածքներ, որով կարող է ամուր դիրքորոշվել նույնիսկ գլոբալ տատանումների պայմաններում: Այն երկրներում, ուր մենք այցելում ենք, մեզ հարցնում են, թե ինչպես է մեր երկիրը հասել նման հաջողության»,- հայտարարել է Էրդողանը։

Նա նաև ասել է, թե ժամանակակից Թուրքիայի ձեռքբերումներն ու հաջողությունները մտահոգում են հակաթուրքական շրջանակներին, որոնք փորձում են դանդաղեցնել երկրի զարգացումը, այդ թվում՝ ահաբեկչական կազմակերպությունների կիրառմամբ։ Էրդողանի խոսքով՝ Անկարան վճռականորեն դիմակայում է մարտահրավերներին՝ երկրի հակառակորդներին ջախջախիչ հարվածներ հասցնելով։

«Ոչ ոք չի համարձակվի հանդես գալ Թուրքիայի քայլերի դեմ սահմանին ահաբեկչության սպառնալիքի հեռացման հարցում։ Շրջաններում, որտեղից Թուրքիայի քաղաքացիներին վտանգ է սպառնում, անվտանգության գիծը պետք է սահմանից պատշաճ հեռավորության վրա տեղափոխվի»,- ասել է Էրդողանը՝ խոսելով Սիրիայում և Իրաքում թուրքական ռազմաօդային ուժերի գործողության մասին։

Էմմա Չոբանյան