Մնացական Մարտիրոսյանը ճիշտ էր, Նիկոլ Փաշինյանը և Կարեն Անդրեասյանը սխալվեցին. Էդգար Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
Բոլորը

Մնացական Մարտիրոսյանը ճիշտ էր, Նիկոլ Փաշինյանը և Կարեն Անդրեասյանը սխալվեցին․ այսպես է իրավապաշտպան Էդգար Խաչատրյանն արձագանքում դատավոր Մնացական Մարտիրոսյանի՝ ԲԴԽ-ի կողմից Հակակոռուպցիոն դատարանի դատավոր ընտրվելուն։

Հիշեցնենք՝ 2008-2009 թվականներին դատավոր Մնացական Մարտիրոսյանը քննել է Մարտի 1-ի արյունալի դեպքերից հետո կալանավորված 7 ընդդիմադիրների գործը․ Ալեքսանդր Արզումանյանը, Սասուն Միքայելյանը, Մյասնիկ Մալխասյանը, Գրիգոր Ոսկերչյանը, Շանթ Հարությունյանը, Սուրեն Սիրունյանը և Հակոբ Հակոբյանը մեղադրվում էին 2008 թվականի մարտի 1-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ: Ընդդիմադիրների փաստաբանները Մնացական Մարտիրոսյանին մեղադրում էին քաղաքական պատվեր կատարելու մեջ։

Մյուսը՝ 2010 թվականին ՀԱԿ ակտիվիստներին ոստիկաններն արգելել էին մտնել Ազատության հրապարակ՝ բերման ենթարկելով 17 հոգու և լրագրողների։ Եվ Մնացական Մարտիրոսյանը, ըստ ընդդիմադիր ակտիվիստների, հաշվի չառնելով իրենց փաստարկները՝ քաղաքական պատվեր էր կատարել և իրենց նկատմամբ պատժաչափեր նշանակել։

Եվ վերջապես՝ Մնացական Մարտիրոսյանը Նիկոլ Փաշինյանին դատապարտեց 7 տարվա ազատազրկման՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով։ Չնայած սրան՝ Մնացական Մարտիրոսյանին համակարգից հեռացնելու փոխարեն՝ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր ընտրեց Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։

«Խաղաղության երկխոսություն» ՀԿ հիմնադիր, իրավապաշտպան Էդգար Խաչատրյանը Factor TV-ին տված հարցազրույցում անհասկանալի է որակում ՀՀ իշխանության քաղաքականությունը կադրերի ընտրության հարցում, թե ի՞նչ տրամաբանությամբ են կարևոր պաշտոններում կատարվում նշանակումները։

«Կա երկրորդ հարթությունը, որը շատ ավելի վտանգավոր է․ ես կարծում եմ՝ իշխանություններն առաջնորդվում են հին իշխանությունների մարտավարությամբ, և ձևավորում են թիմերը՝ իշխանության նկատմամբ լոյալության տրամաբանությամբ։ Այսինքն՝ եթե մարդը հայտարարում է, որ լոյալ կգտնվի իշխանությանը, հավանաբար այն գործոնը, որ իշխանությունը տեղյակ է այդ կերպարի հետ կապված խնդիրներից, իշխանությունների համար նրան դարձնում են ավելի վերահսկելի, և նրա հայտարարությունը, որ այսուհետ ինքը լոյալ է իշխանությունների նկատմամբ, իշխանությանը հիմք է տալիս նման նշանակում անելու համար։ Դա շատ վտանգավոր է՝ լրիվ հին իշխանությունների տրամաբանությունն է, ունենալ այդ մարմիններում մարդկանց, ում վրա ունես դոսյեներ, գործեր, որոնք քեզ համար վերահսկելի են, ինչը բերում է համակարգի լճացման»,- ասաց Էդգար Խաչատրյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան