COVID-19-ի նոր ալիք Չինաստանում. նոր սահմանափակումներ

Լուրեր

27.07.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
Բոլորը

Չինաստանում վերջին վեց ամսվա ընթացքում COVID-19-ից մահվան առաջին դեպքերն են գրանցվել՝ վարակակիրների թվի աճի ֆոնին։ Euronews-ի հաղորդմամբ՝ նոյեմբերի 22-ի դրությամբ՝ Չինաստանում հայտնաբերվել է վարակի ավելի քան 28 հազար նոր դեպք։

Պեկինում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 1,4 հազար նոր դեպք, ինչը Չինաստանի մայրաքաղաքի համար ամենաբարձր ցուցանիշն է ամբողջ համաճարակի ընթացքում։ Հանգստյան օրերին քաղաքում երեք մարդ է մահացել։

Մայրաքաղաքում վարակի տարածման նոր ալիքի պատճառով փակվել են զբոսայգիներն ու թանգարանները։ Քաղաքի որոշ շրջաններ կրկին արգելափակվել են. բնակիչներին խնդրում են մնալ տանը և պարբերաբար թեստ հանձնել։

Վարակի նոր դեպքերը գրանցվել են այն ժամանակ, երբ Պեկինը հայտարարեց հակակորոնավիրուսային միջոցառումների փոքր-ինչ մեղմացման մասին:

Տաթև Ֆռանգյան