Վարչական պատասխանատվություն՝ բազմաբնակարան շենքերի համար բանկային առանձին հաշիվ չբացելու դեպքում

Լուրեր

29.04.2026 | 16:17
Կրեմլը Հաղթանակի շքերթի «կրճատված ձևաչափը» բացատրում է Ուկրաինայի հարձակումներով
29.04.2026 | 16:06
Ծանրամարտի Հայաստանի հավաքականներն ամփոփել են Եվրոպայի առաջնությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 15:55
Պատասխաններն անսպասելի են. Վարդապետյանը` Աբրահամյանի տան վաճառքի, Նարեկ Նալբանդյանի հյուրանոցի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 15:47
Հայաստանում «Յուվենտուսի» ակադեմիայի տեխնիկական տնօրեն․ Իտալիայում քիչ ակումբներ ունեն այսպիսի պայմաններ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 15:35
Բեռնատարների հայ վարորդների՝ ՌԴ-ում գտնվելու ժամկետները երկարաձգվել են
29.04.2026 | 15:27
Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հեռանում է պաշտոնից, ըստ լուրերի՝ Թրամփի հետ տարաձայնությունների պատճառով
29.04.2026 | 15:25
Ադրբեջանի փոխվարչապետն Աղվերանում է. հյուրանոցի տարածքը արգելափակված է․ ՈւՂԻՂ
29.04.2026 | 15:19
Կանդազ մականունով հայտնի Արթուր Ավանեսյանը հացադուլ է հայտարարել
29.04.2026 | 15:15
Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը Աղվերանում է. ՊՊԾ-ն փակել է ճանապարհը
29.04.2026 | 15:10
Ադրբեջանի պատվիրակությունն Աղվերանում է // ԱՄՆ-ն անձնագիր կթողարկի՝ Թրամփի պատկերով․ ԼՈՒՐԵՐ
29.04.2026 | 15:03
Ադրբեջանը կարող է որոշում ընդունել դադարեցնել համագործակցությունը Եվրախորհրդարանի հետ
29.04.2026 | 14:50
Որքան է կազմելու Հայաստանում «Յուվենտուսի» ակադեմիայի ամսական վճարը. ծրագրի մանրամասներն ու նախագրանցման մեկնարկը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 14:33
Բաքվում Նիդերլանդների դեսպանը մեկնաբանել է երկրի խորհրդարանի կողմից Արցախի մասով ընդունված բանաձևը
29.04.2026 | 14:27
Ձերբակալություններ՝ ընտրակաշառք ստանալու և բարեգործության արգելքը խախտելու դեպքով
29.04.2026 | 14:21
Իրանը «լավ կլինի շուտ խելքի գա». Թրամփը զգուշացնում է Թեհրանին
Բոլորը

Բազմաբնակարան շենքերի սեփականատերերից պարտադիր և այլ վճարներն անկանխիկ եղանակով հավաքագրելու նպատակով բանկային հաշիվ չբացելու համար կկիրառվի վարչական պատասխանատվություն: Քաղաքաշինության կոմիտեն տեղեկացնում է, որ Ազգային ժողովի կողմից ընդունվել է և նոյեմբերի 24-ից ուժի մեջ կմտնի ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքը․ տեղեկացնում են ՀՀ քաղաքաշինության կոմիտեից։

Այսպիսով՝ բազմաբնակարան յուրաքանչյուր շենքի համար բանկային առանձին հաշիվ չբացելու դեպքում շենքի կառավարման մարմնի նկատմամբ կնշանակվի տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով, իսկ արարքի՝ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ ամսվա ընթացում կրկնվելու դեպքում կնշանակվի տուգանք յուրաքանչյուր խախտման համար՝ սահմանված տուգանքի կրկնապատիկի չափով:

Վարչական պատասխանատվության նախատեսումը նպատակ ունի բարձրացնել բազմաբնակարան շենքի կառավարման մարմինների զգոնությունը, աշխատելաոճի թափանցիկությունը, հաշվետվողականությունը, հավաքագրված գումարների ծախսման արդյունավետությունը, ինչպես նաև պահուստային ֆոնդ ձևավորելու հնարավորությունը:

Հիշեցնենք, որ սեփականատերերի կողմից վճարներն անկանխիկ եղանակով կատարելու և այդ նպատակով բանկային առանձին հաշվի բացման հետ կապված դրույթներն ամրագրվել են դեռևս 2020 թվականին «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» և «Համատիրության մասին» ՀՀ օրենքներում կատարված փոփոխություններով և լրացումներով:

««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի համաձայն՝ այս դեպքերով տույժ նշանակելու իրավունք ունեն համայնքի ղեկավարները: