Իրանը հարվածներ է հասցրել Իրաքի հյուսիսում քուրդ-իրանական ընդդիմադիր խմբավորումների դիրքերին

Լուրեր

31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
Բոլորը

Իրանը նոյեմբերի 20-ի լույս նոյեմբերի 21-ի գիշերը հարվածներ է հասցրել Իրաքի հյուսիսում իրանա-քրդական ընդդիմադիր խմբավորումների դիրքերի վրա, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հերթական անգամ ռմբակոծել է իրանա-քրդական կուսակցությունների դիրքերը»,- հայտնել է Իրաքի Քուրդիստանի ինքնավար շրջանի հակաահաբեկչական գործակալությունը՝ չհստակեցնելով՝ արդյո՞ք զոհեր կան։

Իրանական Քուրդիստանի դեմոկրատական կուսակցությունը (PDKI) և ազգայնական իրանա-քրդական Komala կազմակերպությունը հայտարարել են, որ իրենք հայտնվել են Իրանի թիրախում։

«Այս անկանոն հարվածները տեղի են ունենում այն ժամանակ, երբ Իրանի ահաբեկչական ռեժիմը չի կարողանում կանգնեցնել իրանական Քուրդիստանում շարունակվող բողոքի ակցիաները»,- ասվում է PDKI-ի Twitter-ի միկրոբլոգում հրապարակված հաղորդագրությունում:

Նոյեմբերի 21-ի առավոտյան Իրաքի պետական INA լրատվական գործակալությունը հայտնել է նաև իրանական անօդաչու թռչող սարքերի կիրառման և հրթիռային հարվածների մասին Իրաքյան Քուրդիստանում երեք «իրանական ընդդիմադիր կուսակցությունների» վրա։ Նույն թիրախների դեմ նմանատիպ հարվածներ են հասցվել մեկ շաբաթ առաջ։

Թեհրանը Հյուսիսային Իրաքի իրանա-քրդական խմբավորումներին մեղադրում է Իրանում հակակառավարական զանգվածային ցույցեր հրահրելու համար։ Իրանում երիտասարդ քուրդ կնոջ՝ Մահսա Ամինիի մահից ի վեր քրդական կազմակերպություններն աջակցել են Իրանում տեղի ունեցող բողոքի ցույցերին և սուր քննադատության են ենթարկել ցուցարարների նկատմամբ ճնշումները։

Տաթև Ֆռանգյան