Էրդողանն առաջին անգամ հանդիպել է Եգիպտոսի նախագահին, որին «մարդասպան» էր անվանել

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին առաջին անգամ հանդիպել է Եգիպտոսի նախագահ  Ֆաթթահ ալ-Սիսիին  2013 թ-ին Եգիպտոսում տեղի ունեցած հեղաշրջումից հետո, գրում են թուրքական լրատվականները։ Հանդիպումը տեղի է ունեցել  Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողության ժամանակ։

Հիշեցնենք՝ Թուրքիան հրաժարվում է  ճանաչել Սիսիի կառավարությունը, որը պաշտոնանկ արեց նախագահ Մուհամեդ Մուրսիին՝ «Մուսուլման եղբայրներ»-ի անդամին։ Էրդողանն ավելի վաղ Սիսիի մասին հետևյալն էր ասել․ «Հեղաշրջումով իշխանությունը ստանձնած ներկայիս բռնապետ Սիսին մահապատժի է ենթարկել մոտ 50 հոգու։ Արևմուտքը լռել է այդ մահապատիժների մասով։ Եվրոպական երկրները այնտեղ հավաքին են մասնակցել  մարդասպան Սիսիի հրավերով, մինչդեռ նրանք արգելում են մահապատիժները։ Կան մարդիկ, որոնք ուզում են իմ ու Սիսիի միջև արբիտր լինել։ Ես չեմ ընդունում դա որևէ հանգամանքում։ Ես չեմ նստի նույն սեղանի շուրջ հակաժողովրդավարական կառավարչի հետ, որը մահապատժի է ենթարկել Մուրսիին ու նրա ընկերներին, որոնք ժողովրդից 52 ձայն էին ստացել»։

Հավելենք, որ նախօրեի արարողության ժամանակ Էրդողանը հանդիպել է մի շարք երկրների ղեկավարների ևս։

 

Էմմա Չոբանյան