Ի՞նչ է կորցրել «Երևանի գիշերների» երգիչը քաղաքապետի ընտրություններում. Հախվերդյանը` իշխանության, պառակտման և մեր վախերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
Բոլորը

«Երևանին պետք է քաղաքապետ, որը կսիրի էս քաղաքը, որն էս քաղաքը տակից կիմանա` ինչի մասին է… Սկզբում ինձ առաջադրեցին, հետո ես իմացա այդ մասին»,- Factor TV-ի հետ զրույցում նշում է երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը, որը վերջերս Եվրոպական կուսակցության կողմից Երևանի քաղաքապետի ընտրություններում առաջադրվել է որպես Երևանի քաղաքապետի թեկնածու:

Ասում է` ընտրվելու դեպքում այդ պաշտոնն իր համար նախ և առաջ տանջանք է լինելու. «Ընտրվելու դեպքում առաջինը կլուծեի մեր էկոլոգիական խնդիրները` օրինակ` աղբի խնդիրը, կարգելեի բարձրահարկ շենքերի կառուցումը. Էկլեկտիկ ճարտարապետությունն արդեն սպանում է մեզ: Մեր քաղաքի երկու հարկանի սև հրաշալի շենքերը կորան, կարելի է դրանք վերականգնել, որպեսզի կենտրոնը հին քաղաքին նման լինի: Իսկ այս էկլեկտիզմի կակաֆոնիան այլանդակ տպավորություն է թողնում»:

Հարցին, թե իսկապես ինքն իրեն պատկերացնում է գրասենյակում աշխատելիս, քաղաքապետի դերում, Ռուբեն Հախվերդյանը պատասխանում է. «Պարտադիր չէ փողկապ կապել, կարելի է ջինսերով գնալ գործի: Դե, պաշտոնական հանդիպումների ժամանակ ստիպված ես…Ես չեմ պատկերացնում այդ ամենը, ես ուղղակի հուսահատված եմ նախկիններից: Կարծում եմ` Եվրոպական կուսակցությունը չի հաջողի, որովհետև մեր ժողովուրդը դեռ հասունացած չէ, մենք ապրում ենք հետամնաց հասարակության մեջ»:

Ռուբեն Հախվերդյանը խոսում է նաև ներքին և արտաքին քաղաքական հարցերի շուրջ. «Այսօր մեր ազգը բաժանվել է պրոռուսական և հակառուսական խմբերի: Պետք է հասկանալ, որ Ռուսաստանը ֆեոդալական հետամնաց երկիր է, քանդվող իմպերիա, և եթե այդ երկրի կողքին կանգնենք` կմնանք փլատակների տակ: Ռուսաստանը նման է սատկող դինոզավրի, ընկավ` լեշը մեզ վրա է մնալու: Հիմա եթե Հայաստանը փորձում է երկու պարանի վրա խաղալ, դա չի ստացվելու»:

Մանրամասները` տեսանյութում:

Աննա Բաբաջանյան