Հայտնի է Ալբանիա-Հայաստան հանդիպման վերջնական հայտացուցակը
Ալբանիա-Հայաստան հանդիպումը կսպասարկի հյուսիսմակեդոնական մրցավարական անձնակազմը։
Ինչպես տեղեկացնում են ՀՖՖ-ից՝ հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Ալեքսանդր Ստավրևը (Հյուսիսային Մակեդոնիա)։ Մրցավարի օգնականներն են Գոցե Պետրեսկին (Հյուսիսային Մակեդոնիա) և Կուշտրիմ Լիկան (Հյուսիսային Մակեդոնիա), 4-րդ պաշտոնյան է Էլդորյան Համիտին (Ալբանիա)։
Հիշեցնենք, որ Ալբանիա-Հայաստան հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 19-ին` ժամը 20։30-ին։