Վաղարշապատի N 12 դպրոցի թիմը հերթական հաղթանակը տոնեց Սպիտակ Նավակ մրցաշարում

Լուրեր

14.10.2026 | 15:10
Քոչարյանի կալանքի դեմ բողոքը մերժվել է // Փաշինյանը Բելոզյորովի հետ երկաթուղիների հարցն է քննարկել․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 15:05
COP17-ին ընդառաջ՝ Երևանում բարձրացվել է ՄԱԿ-ի դրոշը
14.10.2026 | 14:53
Բաքուն Իրանին և Թուրքիային մեղադրում է Ադրբեջանի դեմ տեղեկատվական հարձակումների մեջ
14.10.2026 | 14:42
ԵՄ-ն Ուկրաինային 2,86 մլրդ եվրո է հատկացնում՝ ԱԹՍ-ների, հրթիռների և մարտի դաշտում առկա հրատապ կարիքների համար
14.10.2026 | 14:35
«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է
14.10.2026 | 14:23
Փաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը քննարկել են հայկական երկաթուղիների կառավարման խնդիրները․ աշխատանքային խումբ կստեղծվի
14.10.2026 | 14:16
Դատախազությունը պահանջում է պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել գույք և շուրջ 235 մլն դրամ
14.10.2026 | 14:10
Սերգեյ Լավրովն Ադրբեջան կայցելի
14.10.2026 | 14:02
Սա ոչ թե Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է, այլ Ալիևի․ Միկոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:53
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բեզոարյան այծեր են տեսանկարահանվել
14.10.2026 | 13:44
Վարշավայում քննարկվել է ԵՄ Արևելյան գործընկերության վերափոխման անհրաժեշտությունը
14.10.2026 | 13:35
Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տալիս ՔԿՀ-ում համակարգիչ ունենալ, տեքստ չի կարողանում հավաքել․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:25
Հայաստանը կլիմայական ապատեղեկատվության դեմ պայքարի միջազգային գործընթացում․ ի՞նչ է արվել, և ի՞նչ բացեր կան 
14.10.2026 | 13:14
Սաուդյան Արաբիան հայտնել է նավթային հսկա Aramco-ի շենքին հութիների հրթիռային հարվածների մասին․ չորս մարդ է վիրավորվել
14.10.2026 | 13:05
Կադրային փոփոխություններ՝ Քննչական կոմիտեում
Բոլորը

Մեր դպրոցականները ուժեղ գտնվեցին Բուրյաթիայի Հանրապետության թիմից:

Ռուսաստանի Սոչի քաղաքում շարունակվում է Սպիտակ Նավակ մրցաշարը, որին մասնակցում են հանրակրթական դպրոցների թիմերը: Այս տարի մրցաշարին մասնակցում է 100 թիմ, որոնցից 79 ներկայացնում են Ռուսաստանի մարզերը: Մրցաշարին մասնակցում են դպրոցական թիմեր Հայաստանից, Անգլիայից, Բելառուսից, Գերմանիայից, Հունաստանից, Իսրայելից, Հնդկաստանից, Ղազախստանից, Կենիայից, Ղրղզստանից, Լատվիայից, Մոլդովայից, Ռումինիայից, Սերբիայից, Սլովակիայից, Թուրքմենստանից, Ֆրանսիայից, Չեխիայից, Շվեդիայից և Էստոնիայից:
Երեկ տեղի ունեցավ մրցաշարի 5-րդ տուրը, որում Հայաստանը ներկայացնող Վաղարշապատի N 12 դպրոցի թիմը հերթական հաղթանակը տոնեց: Այս անգամ մեր դպրոցականները 2.5-1.5 հաշվով հաղթեցին Բուրյաթիայի Հանրապետության թիմին: 

5-րդ տուրից հետո աղյուսակը վստահորեն գլխավորում են Հնդկաստանի դպրոցականները, ովքեր իրենց ակտիվում գրանցել են 18.5 միավոր: Սվերդլովսկի մարզը 14.5 միավորով գտնվում է 2-րդ հորիզոնականում, 3 թիմ 14-ական միավորով կիսում են 3-5-րդ հորիզոնականները, իսկ մեր դպրոցականները վաստակել են 13.5 միավոր և կիսում են 6-9-րդ հորիզոնականները:
Այսօր տեղի կունենան մրցաշարի 6-րդ և 7-րդ տուրերի պարտիաները:
6-րդ տուրում մեր մրցակիցն է լինելու Սանկտ-Պետերբուրգի ուժեղ թիմը: