Կայացել է «YouthON» երիտասարդական ֆորումը

Լուրեր

14.09.2026 | 23:23
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան
14.09.2026 | 23:04
Գազամատակարարման դադարեցումներ Արարատի մարզի Այգեստան բնակավայրում, Բերդ քաղաքում
14.09.2026 | 22:44
ՏԿԵ նախարարը և Ռաֆայել Գրոսսին քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքին առնչվող հարցեր
14.09.2026 | 22:18
Հայտնաբերվել է 527 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
14.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.09.2026 | 21:45
Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում․ ԱՄՆ-ում նախագահ հրաժարական տվեց նման պատճառով․ Ստեփան Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 21:30
10 օր առանց ռուսական գազի․ ինչու պլանային անջատումն այս անգամ  քաղաքականացվեց 
14.09.2026 | 21:13
Oգոստոսի կլիմայական պայմանները Հայաստանում
14.09.2026 | 20:55
19 հայեր դեռ պահվում են Բաքվում, շուրջ 800 հայեր անհետ կորած են․ ՄԱԿ-ի հանձնաժողովում Հայաստանն արձագանքել է ադրբեջանական կողմի մեղադրանքներին
14.09.2026 | 20:45
Կարգելվի՞ մարզային տրանսպորտի կանգառը Երևանում․ քաղաքապետարանը մուտքերին տեսախցիկներ է տեղադրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:30
Ադրբեջանը սարքել է եվրոպացի դիվանագետների գլխին՝ մասնակից դարձնելով իր կազմակերպած շոուին․ Էդգար Առաքելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:18
Հայաստան են ժամանել Գերմանիայի զինված ուժերի ներկայացուցիչներ
14.09.2026 | 20:06
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են հանցավորության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում համագործակցությունը
14.09.2026 | 19:54
Մայր Աթոռը դատապարտել է Գանձասարի և Դադիվանքի հայկական ինքնությունը խեղաթյուրելու Հաջիևի փորձերը
14.09.2026 | 19:44
Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկա է գտնվել «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի կազմակերպած «YouthON» երիտասարդական ֆորումին: Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍՆ-ից։

Նախաձեռնության նպատակն է ստեղծել երկխոսության նոր հարթակ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների և մարզերում ապրող երիտասարդների միջև։

Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՀ ԿԳՄՍ երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Զարա Ասլանյանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է ներկաներին և նշել, որ «YouthON» երիտասարդական ֆորումի բովանդակությունը լիարժեքորեն համահունչ է ՀՀ երիտասարդական պետական քաղաքականությանը. «Վստահ եմ, որ նմանօրինակ ծրագրերը կխթանեն տեղական երիտասարդական խմբերի կողմից սեփական համայնքի խնդիրների լուծմանն ուղղված նախաձեռնողականությունը: Նրանք նաև քայլեր կանեն համայնքային որոշումների կայացման գործում մասնակիցը դառնալու ուղղությամբ: Դժվար է պատկերացնել որոշում, որը երիտասարդներին չի առնչվում: Ներկայում պետությունը ևս զգալի միջոցներ է ներդնում համայնքային երիտասարդության ներուժի բացահայտման ու իրացման, հնարավորությունների ու կարողունակությունների զարգացման և երիտասարդության ինքնադրսևորման համար»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ պետական քաղաքականության առանցքային շեշտադրումներից է մարզաբնակ երիտասարդների ներգրավվածության ապահովումը, նրանց համար կարողությունների զարգացման, մշակութային միջավայրի, ժամանցի կազմակերպման հավասար հնարավորությունների ընձեռումը՝ անկախ բնակության վայրից: Դրան է միտված մարզերում երիտասարդական կենտրոնների հիմնումը, որտեղ երիտասարդները կմեկտեղվեն, կքննարկեն համայնքայինից մինչև մարզային, համապետական խնդիրներ՝ իրենց իսկ իրականությունը փոխակերպելու և լուծումներ առաջ քաշելու տրամաբանությամբ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ պետական բյուջեի միջոցներով առաջիկայում նախատեսվում է երիտասարդական կենտրոններ հիմնել Մեղրիում և Իջևանում, իսկ մինչև 2026 թվականը ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրով միայն պետական բյուջեի միջոցներով Հայաստանի մարզային բնակավայրերում այդպիսի կենտրոնների թիվը նախատեսվում է հասցնել 25-ի:

«Լավատեսություն եմ հայտնում, որ պետական բյուջեի, նաև միջազգային և այլ գործընկերների, այդ թվում՝ մասնավոր ոլորտի հետ համագործակցությամբ առաջիկա 5 տարում Հայաստանի մարզերում կունենանք տասնյակ երիտասարդական կենտրոններ: Այդպիսի կենտրոններում երիտասարդները կկարողանան կազմակերպել իրենց ինտելեկտուալ ժամանցը, տեղեկացված կլինեն իրենց համայնքի խնդիրներից և կներգրավեն դրանց լուծման գործընթացներում, կզարգացնեն իրենց հմտություններն ու ունակությունները՝ որպես իրավագիտակից և պատասխանատու քաղաքացիներ»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը ներկայացրել է նաև պետության կողմից իրականացվող երիտասարդական ծրագրերը, անդրադարձել երիտասարդական պետական քաղաքականության ոլորտին առնչվող դրամաշնորհների, միջազգային համագործակցության, երիտասարդական միջոցառումների մասնակցության համար ավիատոմսերի փոխհատուցման ծրագրերին:

Քննարկվել է նաև թրաֆիքինգի դեմ պայքարի ազգային ծրագրի շրջանակում antitrafficking.am կայքի միջոցով երիտասարդների իրազեկվածությունը բարձրացնելու հարցը: Նշվել է, որ թեմայի լուսաբանման վերաբերյալ լրագրողական ամենամյա մրցույթ է անցկացվում:

Արթուր Մարտիրոսյանն անդրադարձել է նաև «Երիտասարդական մայրաքաղաք» միջոցառմանը և «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների համահայկական մրցույթին՝ երիտասարդներին հորդորելով բարձր մասնակցայնություն ապահովել պետության կողմից իրականացվող տարատեսակ երիտասարդական միջոցառումներին:

Նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ առաջիկայում նախարարությունը նախատեսում է երիտասարդական խնդիրների համապարփակ վերլուծություն, ինչի արդյունքում կմշակվի նաև «Երիտասարդության մասին» օրենքի նախագիծը, որը 2023 թվականի նոյեմբերին կներկայացվի Ազգային ժողով:
Երիտասարդական ֆորումին մասնակցել են կազմակերպության մարզային զարգացման ծրագրերի ավելի քան 80 շրջանավարտները ՀՀ բոլոր մարզերից։
«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ նախագահ Գայանե Աբրահամյանը տեղեկացրել է, որ «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն արդեն չորրորդ տարին է՝ իրականացնում է «YouthON» քաղաքացիական կրթության ճամբարը, որի նպատակն է զարգացնել մարզերում ապրող երիտասարդների կարողությունները` հնարավորություն տալ նաև իրագործելու ծրագրեր, որոնք կնպաստեն համայնքներում սոցիալական, բնապահպանական ու կրթական խնդիրների լուծմանը, ինչպես նաև երիտասարդների կարողությունների, ձեռներեցության, աշխատաշուկայում մրցունակության բարձրացմանը և բազմաթիվ այլ հմտությունների զարգացմանը։

Չորս տարիների ընթացքում ճամբարը կարողացել է համախմբել ՀՀ բոլոր  մարզերից 120 երիտասարդի։ Ծրագրի արդյունքում դրամաշնորհ է տրվել ավելի քան 28 համայնքային զարգացման փոքր ծրագրերի, որոնք իրականացվել են սահմանամերձ և հեռավոր այնպիսի բնակավայրերում, ինչպիսիք են Տավուշի մարզի Ազատամուտ, Ոսկեվան գյուղերը, Վայոց Ձորի Քարագլուխ գյուղը, Սյունիքի մարզի Հալիձոր և Գեղարքունիքի մարզի Արտանիշ համայնքները և այլն։

Ֆորումի ընթացքում վեր են հանվել մարզերում առկա խնդիրները և քննարկվել են երիտասարդների կողմից դրանց լուծման առաջարկները։