Անկարան կարող է Բաքվին ստիպել՝ ավելի կառուցողական լինել․ պատճառը Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններն են․ Ռուբեն Սաֆրաստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.07.2026 | 12:51
Մահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում
27.07.2026 | 12:43
Ջրափրկարարները խափանված նավակը և քաղաքացուն մոտեցրել են ափ
27.07.2026 | 12:32
Մեծ Բրիտանիայի վարչապետը Զելենսկիին կընդունի որպես իր առաջին օտարերկրյա հյուրի
27.07.2026 | 12:21
«Հիվանդանոցում եմ, ինձ լավ չեմ զգում»․ Հայկ Կոնջորյանի եղբայրը ծեծի է ենթարկվել
27.07.2026 | 12:10
Այրված մեքենայում 3 դի է հայտնաբերվել // ԱՄՆ-ը դադարեցնում է Իրանին հարվածները․ ԼՈՒՐԵՐ
27.07.2026 | 12:00
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Բելգորոդի և Դոնի Ռոստովի վրա․ զոհեր և վիրավորներ կան
27.07.2026 | 11:45
Լիազորությունները դադարեցված դատավորը վերականգնել է փաստաբանի արտոնագիրը
27.07.2026 | 11:32
Թրամփը «որոշակի տարածք» է տալիս Իրանի հետ բանակցություններին․ հարվածները դադարեցվել են
27.07.2026 | 11:23
«Seaside Startup Summit Armenia 2026»-ը կմիավորի ստարտափների հիմնադիրների և ներդրողների
27.07.2026 | 11:11
Մ-17 ԱԱ. Հայ ըմբիշները սկսում են պայքարը Բաքվում
27.07.2026 | 11:02
ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմելու գործընթացը՝ երեք քայլով
27.07.2026 | 10:50
«Ինտերը» կամային հաղթանակ է տարել ավելացված ժամանակում խփած գոլերի շնորհիվ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 10:40
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պաշտոնատար անձի գործն ուղարկվել է դատարան
27.07.2026 | 10:29
Հրաձգություն Սիեթլում փառատոնի ժամանակ․ զոհեր և վիրավորներ կան
27.07.2026 | 10:20
ՄԻՊ աշխատակազմում քննարկվել են գենդերային հավասարության և անվտանգ աշխատավայրի հարցերը
Բոլորը

Factor TVի հարցազրույցը ակադեմիկոս, արևելագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պրահայի գագաթնաժողովում հանդիպեց Թուրքիայի նախագահի հետ։ Օրերս Հանրայինին տված հարցազրույցում Փաշինյանն ասաց՝ հանդիպումից դրական տպավորություն է ստացել։ «Շատ կարևոր է արձանագրել, որ և՛ հեռախոսազրույցը (մինչ դեմ առ դեմ հանդիպումն էր տեղի ունեցել), և՛ հանդիպումը ես գնահատում եմ դրական այն առումով, որ մեր խոսակցության բովանդությունը, իմ և Թուրքիայի նախագահի ասածներն անհամատեղելի չէին իրար հետ, ինչի տպավորությունը երբեմն կարող է ստացվել մամուլի համար արվող հայտարարությունններից»։ Պարո՛ն Սաֆրաստյան, առնվազն հրապարակային հայտարարություններից մենք գիտենք Թուրքիայի նախագահի դիրքորոշումը տարբեր հարցերի վերաբերյալ՝ և՛ հայ-թուրքական, և՛ հայ ադրբեջանական օրակարգի հետ կապված։ Դեմ առ դեմ հանդիպման ժամանակ Էրդողանի, եթե ոչ հռետորաբանության, ապա հայտարարությունների փոխվելն ինչո՞վ կարող է պայմանավորված լինել, որից Նիկոլ Փաշինյանը դրական տպավորություն է ստացել։

-Ես կարծում եմ՝ մի քիչ ավելի խորը պետք է վերլուծել իրադրությունը, որ մեր տարածաշրջանում առկա է։ Դրա արտահայտումներից մեկն այն է, որ ամերիկյան քաղաքականությունն է ակտիվանում մեր տարածաշրջանում։ Մյուս կողմից՝ կարող ենք տեսնել, որ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև երկխոսություն է ծավալվել ամենալայն հարցերի շուրջ։ Կարծում եմ, որ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև տեղի ունեցող քննարկումներում տեղ է գտել նաև Հայաստանի նկատմամբ Թուրքիայի քաղաքականությունը։

Գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ը շահագրգռված է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ, դա բխում է իրենց ընդհանուր ռազմավարությունից։ Վերջին տարիներին ԱՄՆ-ն այս խնդրի նկատմամբ հետաքրքրություն չէր ցուցաբերում։ Վերջին շրջանում ամերիկյան դիվանագիտությունը ճնշում է գործադրում Թուրքիայի վրա այն հարցում, որ Թուքիան կարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ, Թուրքիան իր հռետորաբանությունը փոխի, ավելի կառուցողական, իրատեսական լինի։ Ինչ վերաբերում է Թուրքիային, կարծում եմ՝ Թուրքիայի մոտեցումը Հայաստանի նկատմամբ չի փոխվել․ տասնամյակներ շարունակ դա նույնն է, և հիմքում աշխարհաքաղաքական գործոններն են։ Մասնավորապես՝ Հայաստանն ավելի շատ պետք է շահագրգռված լինի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմամբ, քան Թուրքիան, և դրա համար Հայաստանը պետք է գնա զիջումների․ սա է թուրքական հիմնական մոտեցումը, որն արտահայտվում է տարբեր նախապայմաններով։

Եվ հիմա էլ մոտեցումը չի փոխվել, բայց այս աշխարհաքաղաքական իրողությունը, որ կա, դրան ավելացել է քաղաքականությունը, որովհետև Թուրքիան էլ է մեծապես շահագրգռված ԱՄՆ-ի հետ հարաբերություններում,  շատ բան է ուզում ստանալ ԱՄՆ-ից։ Եվ կարծում եմ, որ ոչ միայն զուտ հռետորաբանության մակարդակով, այլ նաև բանակցային սեղանի շուրջ Թուրքիան իր մոտեցումներն ավելի կառուցողական կդարձնի։

-Հայ-թուրքական բանակցություններում մշտապես առկա է Ադրբեջանը․․․ Թուրք-ամերիկյան հարաբերությունների կարգավորման հարցում Անկարայի այդքան մեծ շահագրգռվածությունը կարո՞ղ է զիջումների պատճառ դառնալ հայ-ադրբեջանական օրակարգում Թուրքիայի դիրքորոշման առումով, և նրանք այսուհետ այդքան շատ չխառնվեն հայ-ադրբեջանական հարաբերություններին։

Ես կարծում եմ՝ ընդհակառակը․ հենց Թուրքիա՛ն կարող է Ադրբեջանի դիրքորոշման վրա ազդեցություն գործել և ստիպել, որ Ադրբեջանը, գուցե, մի քիչ ավելի կառուցողական լինի։ Ադրբեջանը կարծես թե վտանգ է զգում՝ ոչ միայն Թուրքիայի այդ դիրքորոշման հետ կապված, այլ որ Արևմուտքը որոշակի գործողություններ է իրականացնում՝ Ադրբեջանի վրա ճնշումն ուժեղացնելու համար, մասնավորապես՝ շատ կարևոր էր Ֆրանսիայի Սենատի հայտարարությունը։ Մյուս կողմից՝ Ռուսաստանն է ճնշում գործադրում, որ Ադրբեջանը համաձայնվի Սոչիի հանդիպմանն առաջարկված ռուսական տարբերակի հետ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Թամարա Հակոբյան