Ալիևը չէ՛ որոշողը՝ Ռուբեն Վարդանյանն Արցախի անունից բանակցի, թե՞ ուրիշը․ նա է պետնախարարը՝ ժողովրդի ներկայացուցիչը․ Գեղամ Ստեփանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
Բոլորը

Արևմուտքից կա առաջարկ Բաքվին և Ստեփանակերտին՝ միջազգային մեխանիզմով խոսակցություն սկսել՝ իրավունքների և անվտանգության հարցեր քննարկելու համար։

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանին Factor TV-ի հարցազրույցում հարց ուղղեցինք, թե ըստ նրա՝ ո՞ր հարցերն են առաջանահերթ, որ միջազգային հանրությունը երաշխավորի Արցախի համար։

Պաշտպանը կարծում է, որ եթե միջազգային մեխանիզմ չներդրվի այդ խոսակցության համար, դա անիրատեսական մեխանիզմ է լինելու․ «Հայաստանյան կողմը մի քանի առիթներով հայտարարել է, որ գնալու են միջազգային մեխանիզմի ձևավորման ճանապարհով։ Եթե այդ միջազգային մեխանիզմը չներդրվի, հետևաբար, նաև երկխոսությունը չի լինի Բաքվի և Ստեփանակերտի միջև»,- ասաց օմբուդսմենը։

Ըստ նրա՝ եթե Ադրբեջանը համարում է, որ երկխոսությունը պետք է լինի հայկական համայնքի և ադրբեջանական համայնքի միջև, Արցախը այդ ձևաչափին չի համաձայնվի։ Իլհամ Ալիևը, ում Նիկոլ Փաշինյանը մեղադրում է ԼՂ-ում ցեղասպանություն նախապատրաստելու մեջ, ԵՄ ներկայացուցիչների հետ հանդիպմանը Բաքվում հայտարարել է, որ չի պատրաստվում «Ղարաբաղի հայերի ճակատագիրը քննարկել» Հայաստանի իշխանությունների, ինչպես նաև արտաքին խաղացողների ու նրանց ներկայացուցիչների հետ, ինչպիսին ՌԴ-ից Ղարաբաղ վերադարձած Ռուբեն Վարդանյանն է․ «Պատրաստ ենք խոսել Ղարաբաղում ապրող հայերի հետ, «բայց ոչ Մոսկվայի կողմից ուղարկված [Ռուբեն] Վարդանյանի նմանների, որի գրպանում ռուս ժողովրդից գողացված միլիարդներն են։ Նրան Մոսկվայից ուղարկել են հստակ օրակարգով», – ասել էր Ալիևը։ Ռուբեն Վարդանյանն է Ալիևին առաջարկել կառուցողական տոնայնության անցնել։ Վարդանյանը ողջունել է Արցախի հետ ուղիղ երկխոսություն սկսելու նրա ցանկությունը՝ շեշտելով՝ Արցախն այս գործընթացում պետք է սուբյեկտային լինի։ Հիշեցրել է, որ հրաժարվել է ՌԴ քաղաքացիությունից․ «Կարծում եմ, որ լիովին համապատասխանում եմ պարոն Ալիևի կողմից առաջադրված բանակցողի չափանիշին. «ապրում է Ղարաբաղում և ցանկանում է ապրել այնտեղ»։

Ինչքանո՞վ է պարոն Վարդանյանը ներկայացնում Արցախի բնակչությանը, նա՞ է բանակցողի ԼՂ-ի՝ բանակցողի թեկնածուն։ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ դեռ երկխոսությունը չսկսված՝ Ադրբեջանը Արցախի ժողովրդի փոխարեն որոշում է, թե Արցախից ով կարող է բանակցել, ով՝ ոչ․ «Ռուբեն Վարդանյանն այսօր Արցախի Պետնախարարն է, այսինքն՝ բարձր պաշտոն է զբաղեցնում իշխանական համակարգում, նա, մեծ հաշվով, Արցախի ժողովրդի ներկայացուցիչներից մեկն է։ Արցախի ժողովուրդն է իրավասու որոշել՝ իր փոխարեն իր իրավունքների և անվտանգության համար ով կարող է գնալ երկխոսության, ով՝ ոչ։ Ալիևը չէ, որ պետք է Արցախի ժողովրդի անունից որոշի՝ ով է մասնակցելու բանակցությանը կամ երկխոսությանը»,- հայտարարեց Գեղամ Ստեփանյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան