Արբանյակն ամբողջությամբ պատրաստ է շահագործման. ԲՏԱ նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.08.2026 | 10:40
US Open. Ալինա Չառաևան պարտություն կրեց որակավորման փուլում
26.08.2026 | 10:31
Հայաստանը չի խորհրդակցում ԵՏՄ-ի հետ ԵՄ-ին անդամակցելու հարցի շուրջ. ՌԴ ԱԳՆ
26.08.2026 | 10:23
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով հրդեհվել է Տամբովի մարզի Wildberries-ի պահեստը․ Լիպեցկում 2 մարդ է զոհվել
26.08.2026 | 10:15
NYMEX․ Ոսկու գինը նվազել է 0.06%-ով և կազմել 4638.10 դոլար
26.08.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունները. ՈՒՂԻՂ
26.08.2026 | 09:50
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 26-ի դրությամբ
26.08.2026 | 09:43
Առինջ մոլի հողից մինչև Ծառուկյանների առանձնատուն․ Դատախազությունը վիճարկում է երկու գույքի գործարքներ
26.08.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.08.2026 | 07:53
Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է
25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
Բոլորը

Հայկական առաջին արբանյակը թեստավորման արդյունքում դրական արդյունքներ է ցույց տվել, ամբողջությամբ պատրաստ է շահագործման. այժմ աշխատանքներ են տարվում կառավարման կենտրոնի կառուցման ուղղությամբ, որը հնարավորություն կտա արբանյակն ամբողջությամբ կառավարել Հայաստանից: Այսօր կայացած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը:

Նախարարը հիշեցրեց, որ մայիսի 25-ին ԱՄՆ-ից բաց է թողնվել հայկական առաջին արբանյակը: «Այս 6 ամիսների ընթացքում տեղի են ունեցել արբանյակի թեստավորման և կարգաբերման աշխատանքները, նաև այլ կազմակերպչական աշխատանքներ: Կարող ենք փաստել, որ այդ աշխատանքներն արդեն հաջողությամբ ավարտվել են: Արբանյակի բոլոր ենթահամակարգերը թեստավորվել են, ունենք դրական արդյունքներ: Արբանյակն ամբողջությամբ պատրաստ է շահագործման»,- նշեց նախարարը:

Մոտ ժամանակներս Հայաստան կայցելի աշխատանքային խումբ, որը կզբաղվի կառավարման կենտրոնի մոնտաժային աշխատանքներով: Սարքավորումների մեծ մասն արդեն ներկրվել է Հայաստան, համապատասխան մասնագետներն անցնում են վերապատրաստման աշխատանքներ:

«Կառավարման կենտրոնը մեզ հնարավորություն կտա արբանյակն ամբողջությամբ կառավարել Հայաստանից՝ մեր մասնագետների միջոցով: Այս ծրագրի հիմնական նպատակը Հայաստանում տիեզերական տեխնոլոգիաներին առնչվող կարողությունների զարգացումն էր: Գործընթացին մասնակցելու առումով բավականին մեծ հետաքրքրություն կա հայաստանյան ընկերությունների կողմից. 10-ից ավելի ընկերություններ մասնակցելու հետաքրքրություն են ցուցաբերել,- նշեց Խաչատրյանը

Նախարարը նաև ընդգծեց, որ նպատակ կա Հայաստանում զարգացնել նաև արբանյակաշինությունը: Նրա դիտարկմամբ՝ արբանյակաշինության զարգացումը Հայաստանի համար շատ նպաստավոր կլինի, զարկ կտա միաժամանակ մի քանի ոլորտի զարգացման:

«Հայաստանում արդեն կային գործող ընկերություններ, որոնք ինչ-որ կերպ առնչվում էին տիեզերական տեխնոլոգիաներին, և այս նախագիծը հնարավորություն տվեց մեզ համար բացահայտել այդ ընկերությունների կարողությունները»,-նշեց Խաչատրյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։