Չնայած Զինված ուժերում առկա խնդիրներին` «Պատիվ ունեմ» խմբակցությունը կողմ է քվեարկել «Պաշտպան հայրենյաց» ծրագրին. Տիգրան Աբրահամյան

Լուրեր

16.09.2026 | 14:42
Թբիլիսիում տեղի է ունեցել Trump Tower նախագծի շնորհանդեսը
16.09.2026 | 14:31
ԵՀ նախագահը Կանադային առաջարկել է դառնալ միության առաջին «ասոցացված անդամը»
16.09.2026 | 14:30
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
16.09.2026 | 14:23
Opta Aanalyst-ը գնահատել է «Արարատ-Արմենիայի» շանսերը Եվրոպա լիգայում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 14:20
Չեմ բացահայտի մեր քայլերը Տիգրանաշենի հետ կապված. Վաղինակ Վարդանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:17
«Ռոբերտ Քոչարյանը տգետ ա»․ Վահագն Ալեքսանյանի ելույթը դահլիճում իրարանցում առաջացրեց
16.09.2026 | 14:09
ԵՄ-ն 12 մլրդ եվրո կներգրավի՝ Միջին միջանցքով Հարավային Կովկասն ու Կենտրոնական Ասիան Եվրոպային կապելու համար
16.09.2026 | 14:06
Տերը, ձեր պատկերացմամբ, Ռուսաստանն է, դրա համար եք ասում՝ անտեր կմնանք․ Մինասյանը՝ Ֆարմանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:57
100 տոկոսով անբարեխղճություն է. Վահագն Ալեքսանյանը պնդում է` գերիների թեմայով իր խոսքը խեղաթյուրել են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:49
Իրանի հարվածները լուրջ վնաս են հասցրել Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմաբազաներին․ CBS News-ը բացառիկ լուսանկարներ է հրապարակել
16.09.2026 | 13:40
ՔՊ վարչությունում քննարկվել է Հայկ Սարգսյանի հարցը. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:39
Հայկական ֆուտբոլում տրանսֆերային ռեկորդ է գրանցվել
16.09.2026 | 13:33
«Պետք ա ձեզ «պոնչո» անեինք, ասեինք՝ ապրե՛ս, լո՞ւրջ». Խամոյանը՝ Հարությունյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:25
Ուկրաինայի պատերազմում զոհվել է ռուս գեներալը, որը Պուտինին զեկուցել էր Կոստանտինովկայի «գրավման» մասին
16.09.2026 | 13:16
Քաղաքական մազոխիզմով եք զբաղված, հաճույք եք ստանում ՀՀ սուվերեն տարածքները ծվեն-ծվեն անելուց․Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Պատիվ ունեմ» խմբակցությունը կողմ է քվեարկել «Պաշտպան հայրենյաց» ծրագրին, սակայն, ըստ իս` ԶՈՒ-ում կան խնդիրներ․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։

«Շատ կարեւոր է հասկանալ, թե ինչ միջավայր է ստեղծված զինված ուժերի ներսում` սկսած բարոյահոգեբանական վիճակից, կարգապահական խնդիրներից եւ այլն: Այսինքն` ինչքանո՞վ ենք մենք առհասարակ խրախուսում երիտասարդներին, որ զինված ուժեր գնան, այս դեպքում` պայմանագրային կարգավիճակով: Ծրագրի իրատեսության առումով բազմաթիվ խնդիրներ եւս տեսնում ենք, բայց որպես պայմանագրային զինծառայությանը որեւէ ձեւով աջակցող ծրագիր` նախագծին կողմ ենք քվեարկել: Սա համարում ենք առաջին հերթին շանս բոլոր երիտասարդների համար, ովքեր ցանկություն կունենան 6 ամիս հետո ընտրել պայմանագրային ծառայությունը. նոյեմբերի 17-ի խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ փաստել է Տիգրան Աբրահամյանը:

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը դիտարկումներ է ներկայացրել նաեւ պայմանագրային զինծառայողների ատեստավորման վերաբերյալ` նշելով, որ ատեստավորման հետ կապված նախագիծն ունի բազմաթիվ ռիսկեր: «Ատեստավորման ցանկացած խափանում, ցանկացած անարադարության դրսեւորում ԶՈՒ-ում բերելու է շատ ավելի ծանր իրավիճակի, քան այսօր մենք ունենք»,- ասել է ԱԺ պատգամավորը:

Տիգրան Աբրահամյանը հավելել է, որ առաջին հերթին նախագծում սահմանված չէ Կառավարության այն որոշումը, որով կարգավորվում է ատեստավորման գործընթացը, այսինքն` ի՞նչ չափորոշիչների հիման վրա է կատարվելու, ի՞նչ սկզբունքներով է իրականացվելու: Երկրորդը` նույնիսկ ամենասկզբունքային եւ ամենաարդարացի մեխանիզմների ներդրման պարագայում էլ խրախուսման համակարգը պետք է դրվի այն ժամանակ, երբ բազային աշխատավարձը բերված եւ հասցված է համապատասխան մակարդակի, մարտական հերթապահության համար նախատեսված հավելավճարները եւս համապատասխան մակարդակի են:

«Օրինակ` եթե պարեկային ծառայողի բազային աշխատավարձը 270 հազար դրամից է սկսվում, իսկ պայմանագրային զինծառայողի աշխատավարձը` 120-125 հազարից, ապա ինչպե՞ս է ստացվում, որ պատերազմական իրավիճակում ծառայություն իրականացնողի բազային աշխատավարձը ցածր է, իսկ մենք միայն խրախուսման համակարգով ենք փորձում կարգավորել, այն էլ որեւէ ձեւով պարզ չէ` այդ ատեստավորման արդյունքում որքա՞ն զինծառայող հնարավորություն կստանա ավելի բարձր աշխատավարձ ստանալ»,- նշել է ԱԺ պատգամավորը:

Ըստ Տիգրան Աբրահամյանի` ծրագրի արդյունավետությունը կախված է նրանից, թե իրականության մեջ որքանով է պետությունը տվյալ իրավիճակում զինծառայողի թիկունքին:

Պատասխանելով լրագրողի հարցին` «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը նշել է, որ Ադրբեջանի հիմնական նպատակն է ագրեսիայի միջոցով Հայաստանից բռնազավթած տարածքների լեգիտիմացումը»,- ասված է հաղորդագրությունում։