ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը տուգանել է կապալառու «Հարսնաձոր» ՍՊԸ-ին՝ նախագծից շեղումներով շինարարություն իրականացնելու համար

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղակավարի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի մասնագետները վերահսկողություն են իրականացրել Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի Եսայան փողոցի 2/4 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքների՝ քաղաքաշինության բնագավառում իրավական ակտերի պահանջների կատարման և պահպանման նկատմամբ․ տեղեկացնում են ՔՏՀԱ-ից։

Վերահսկողության արդյունքում պարզվել է, որ շինարարական աշխատանքներն իրականացվել են համաձայնեցված նախագծին ոչ համապատասխան` հիմնային հեծանները բացակայում են բոլոր առանցքներում, տեղադրված դարպասները չեն համապատասխանում նախագծով նախատեսված տեսքին, շինարարությունն իրականացնելիս օգտագործվել են հին նյութեր, այսինքն՝ շինարարության ընթացքում կապալառու «Հարսնաձոր» ՍՊ ընկերության կողմից թույլ են տրվել հաստատված նախագծից շեղումներ։

Բացի այդ, խախտվել է նաև տեխնիկական և հեղինակային հսկողության իրականացման կարգը։

Վարչական գործում եղած ապացույցներով հիմնավորվել է կապալառու ընկերության կողմից թույլ տրված վարչական իրավախախտման փաստը, մասնավորապես՝ «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի՝ շինարարության ընթացքում հաստատված նախագծի, նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջները պահպանելու պահանջը չկատարելը, ինչի համար նախատեսված է վարչական պատասխանատվություն։

Ուստի՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը ղեկավարվելով «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» ՀՀ օրենքով, կապալառու՝ «Հարսնաձոր» ՍՊ ընկերությանը ենթարկել է վարչական պատասխանատվության՝ վերջինիս նկատմամբ կիրառելով վարչական տույժ՝ տուգանք՝ 300.000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափով։