Հրաչյա Սարգսյանի փոխարեն Ավինյանն է եկել կառավարության նիստին. քաղաքապետին նոր լիազորություն տրվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.07.2026 | 13:18
Պուտինը պատրաստվում է մոբիլիզացիայի, նա պատրաստ չէ դադարեցնել այս պատերազմը. Զելենսկի
27.07.2026 | 13:10
Այսուհետ քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ
27.07.2026 | 13:01
Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
27.07.2026 | 13:00
Ֆրանսիայում ու Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը շարունակվում է․ Մակրոնն արտակարգ նիստ է հրավիրել
27.07.2026 | 12:51
Մահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում
27.07.2026 | 12:43
Ջրափրկարարները խափանված նավակը և քաղաքացուն մոտեցրել են ափ
27.07.2026 | 12:32
Մեծ Բրիտանիայի վարչապետը Զելենսկիին կընդունի որպես իր առաջին օտարերկրյա հյուրի
27.07.2026 | 12:21
«Հիվանդանոցում եմ, ինձ լավ չեմ զգում»․ Հայկ Կոնջորյանի եղբայրը ծեծի է ենթարկվել
27.07.2026 | 12:10
Այրված մեքենայում 3 դի է հայտնաբերվել // ԱՄՆ-ը դադարեցնում է Իրանին հարվածները․ ԼՈՒՐԵՐ
27.07.2026 | 12:00
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Բելգորոդի և Դոնի Ռոստովի վրա․ զոհեր և վիրավորներ կան
27.07.2026 | 11:45
Լիազորությունները դադարեցված դատավորը վերականգնել է փաստաբանի արտոնագիրը
27.07.2026 | 11:32
Թրամփը «որոշակի տարածք» է տալիս Իրանի հետ բանակցություններին․ հարվածները դադարեցվել են
27.07.2026 | 11:23
«Seaside Startup Summit Armenia 2026»-ը կմիավորի ստարտափների հիմնադիրների և ներդրողների
27.07.2026 | 11:11
Մ-17 ԱԱ. Հայ ըմբիշները սկսում են պայքարը Բաքվում
27.07.2026 | 11:02
ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմելու գործընթացը՝ երեք քայլով
Բոլորը

Կառավարության այսօրվա նիստում Երևանի քաղաքապետին նոր լիազորություն տալու մասին որոշում կայացվեց:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Երևանի Արզումանյան փողոցի N 10 և 17 հասցեների վթարային շենքերի և հարակից բակային տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու համար անհրաժեշտ է ձեռք բերող ընկերության հետ կնքել սեփականության օտարման գործընթացի ընթացքում պետության և ձեռք բերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանող պայմանագիր:
Քննարկվող՝ Աջափնյակ վարչական շրջանի Արզումանյան փողոցի N 10 և 17 հասցեներում գտնվողն բազմաբնակարան բնակելի շենքերը 4-րդ կարգի վթարային են և կանգնած են փլուզման վտանգի առջեւ:

Երևանի զարգացման 2019-2023 թթ. հնգամյա ծրագրով նախատեսված է քանդման ենթակա 4-րդ կարգի վթարային շենքերում բնակվող ընտանիքների վերաբնակեցման առկա հիմնախնդիրների լուծում:
Բնակիչների անվտանգության ապահովման խնդիրը լուծելու համար առաջարկվում է քանդել վթարային շենքը՝ տեղում նոր կառուցվող շենքերից բնակարանների հատկացում կատարել բնակիչներին:

«Երկար ժամանակ քննարկում էինք, թե ինչպես պետք է իրականություն դարձնենք վթարային շենքերը նոր բնակֆոնդով փոխարինելու հարցը այնպես, որ այդ շենքերում բնակվող քաղաքացիները ստանան համարժեք բնակարաններ: Հիմա կոնկրետ այդ հարցով նախագիծ է ձևավորվել»,- նշեց Վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը հավելեց․ «Դեռևս հոկտեմբերին Աջափնյակ կատարած շրջայցը սկսել էինք 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչներին հանդիպելուց: Աջափնյակը մեզ մոտ ամենահարուստն է 4-րդ կարգի վթարային շենքերի առումով: Առհասարակ, Երևանում ունենք 13 բազմաբնակարան 4-րդ կարգի վթարային շենքեր: Երևանում ունենք 100-ից ավելի 3-րդ կարգի վթարային շենքեր:

Խոշոր կառուցապատողներին առաջարկում ենք ներգրավվել այս շենքերի բնակիչների հետ բանակցությունների գործընթացում և որոշակի ընդհանուր ստանդարտների պահպանմամբ այդ շենքերի տեղերում այլ շենքեր կառուցել, ընթացքում լուծել բնակիչների վարձակալության հարցերը և նրանց հետ տարբեր պայմանավորվածություններ ունենալ՝ նոր կառուցվող շենքում բնակարան հատկացնել, այլ տեղում բնակարան հատկացնել, գումար տալ»։

Մանրամասները՝ տեսանյութում։