Գագիկ Բեգլարյանը կանչվել է ԱԱԾ. Factor TV-ն այցելել է դատախազության հրապարակած ապօրինի գույքի հասցեներ․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բագլարյանը, որը 6 տարի ղեկավարել է Կենտրոն վարչական շրջանը, պաշտոնավարման տարիների ընթացքում, ըստ Գլխավոր դատախազության, երեք տասնյակի հասնող անշարժ գույք է սեփականաշնորհել։ Գլխավոր դատախազությունն այսօր հայտարարել է Գագիկ Բեգլարյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու մասին և գործն ուղարկել է ԱԱԾ: Factor TV-ն այցելել է Գլխավոր դատախազության հրապարակած հասցեներով՝ պարզելու համար, թե ի՞նչ գույք է սեփականաշնորհել նախկին քաղաքապետը։

ՀՀ Գլխավոր դատախազության հրապարակած հասցեների մեծ մասը Երևանի կենտրոնում է, որտեղ անշարժ գույքն ունի ամենաբարձր արժեքը։ Պաշտոնավարման տարիներին Սերժ Սարգսյանի ղեկավարած ՀՀԿ անդամ Գագիկ Բեգլարյանը, ըստ Դատախազության, անօրինական ճանապարհով բնակարանների ու տարածքների սեփականատեր է դարձել Մաշտոցի պողոտայում, Տերյան, Չարենցի, Սարյան, Պարոնյան, Պուշկինի և այլ փողոցներում։

Երկու տասնյակից ավելի հրապարակված հասցեները, որոնցից շատերն այսօր այցելել է Factor TV-ն, հիմնականում բնակեցված չէին կամ այնտեղ ապրում էին Գագիկ Բեգլարյանի հետ առնչություն չունեցող անձինք։ Չի բացառվում, որ Գագիկ Բեգլարյանը սեփականաշնորհելուց հետո բնակարանները վաճառել է այլ անձանց։

Բեգլարյանը երեկ հրավիրվել է ԱԱԾ, որտեղ նրան մեղադրանք է առաջադրվել։ Տեղեկությունը Factor TV-ի հետ զրույցում հաստատեց նրա պաշտպան Հրանտ Անանյանը՝ նշելով, որ Գագիկ Բեգլարյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Գագիկ Բեգլարյանը մեղադրվում է նաև Կենտրոն վարչական շրջանի ղեկավար եղած տարիներին 230 մլն դրամ արժողությամբ մանկապարտեզի շենքը յուրացնելու համար։ Վարչապետի պաշտոնը զբաղեցնելուց մեկ տարի անց Նիկոլ Փաշինյանը Բեգլարյանին մեղադրել էր հարյուրավոր գույքեր յուրացնելու մեջ։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանը վստահ է՝ Բեգլարյանին վերագրվող Գլխավոր դատախազության հրապարակած անշարժ գույքերի ցանկը լիարժեք չէ, ավելի խորը փնտրելու դեպքում ավելին է հայտնաբերվելու՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս։

Գագիկ Բեգլարյանը 11 բնակարան էլ ունի Հյուսիսային Պողոտայում։ Դեռևս Արթուր Դավթյանի ղեկավարած Գլխավոր դատախազությունը հունիսի 28-ին հայտարարել էր, որ Բեգլարյանի 33 անշարժ գույք, այդ թվում՝ Հյուսիսային պողոտայում գտնվող բնակարանները, ենթակա են բռնագանձման՝ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքով։ Թե ինչո՞ւ այսօր հրապարակված ցանկում Բեգլարյանի Հյուսիսային պողոտայի բնակարանները, ինչպես նաև Մոնումենտի բարձունքում գտնվող շքեղ առանձնատունը չկան, պարզ չէ․ Գլխավոր դատախազությունից այս հարցի պատասխանը ստանալ չհաջողվեց՝ մեր հեռախոսազանգերին չպատասխանեցին։ Հարցը պարզաբանելու համար մենք գրավոր դիմել ենք կառույցին։

ԹԻՀԿ իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանի խոսքով՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացն առայժմ չի կարող առաջ գնալ, քանի որ ՍԴ-ում վիճարկվում են օրենքի սահմանադրականության հետ կապված խնդիրներ։

Արդյո՞ք Գագիկ Բեգլարյանի՝ կասկածահարույց ծագման առանձնատները, բնակարաններն ու այլ անշարժ գույքեր կվերադարձվեն պետությանը․ իրավապաշտպանն ու իրավական հարցերով փորձագետը քաղաքական իշխանության քայլերում վճռականություն չեն տեսնում՝ հիշեցնելով, որ արդարադատության ոլորտում վեթինգ չի իրականացվել։ Ամռանը Գլխավոր դատախազության հրապարակած ցուցակի համաձայն՝ 16.8 մլրդ դրամի ապօրինի գույք սեփականաշնորհած Բեգլարյանը Փաշինյանի՝ մկներին ու ձկներին չխնայող իշխանության հինգ տարիների ընթացքում պետական բյուջե է վերադարձրել ընդամենը 210 մլն դրամ և ազատազրկվել ընդամենը մեկ օրով՝ ազատ արձակվելով 50 մլն գրավի դիմաց։ Թե որքան է կազմում այս վերջին ցուցակով պետությանը հասցված վնասի չափը, իրավապահ կառույցն առայժմ չի նշում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան