Էրդողանի դաշնակից «Ազգայնական շարժում» կուսակցության անդամը կանչվել է ոստիկանություն՝ Ստամբուլի պայթյունի կասկածյալի հետ կապերի համար

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Թուրքական ոստիկանությունը երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության դաշնակից, ծայրահեղ աջ «Ազգայնական շարժում» կուսակցության (որի ղեկավարը Դևլեթ Բահչելին է) ներկայացուցչին կանչել է ցուցմունք տալու՝ Ստամբուլում վերջերս տեղի ունեցած պայթյունի մեջ կասկածվող ահաբեկչի հետ կապ ունենալու համար։ Այս մասին գրում է Turkish Minute-ը։

Հիշեցնենք, որ 6 մարդ զոհվել է, ևս 81-ը՝ վիրավորվել կիրակի Ստամբուլի կենտրոնական Իսթիքլալ պողոտայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով

Թուրքական լրատվականների հաղորդմամբ՝ «Ազգայնական շարժում» կուսակցության հարավարևելյան Շըրնաք նահանգի Գյուչլուքոնակ շրջանի ղեկավար Մեհմեթ Էմին Իլհանը նրանց թվում է, որոնց ոստիկանությունը կանչել է ցուցմունք տալու հարձակման հետաքննության շրջանակում։

Իլհանը կանչվել է հարցաքննության այն բանից հետո, երբ ոստիկանությունը պարզել է, որ երկու զանգ է կատարվել նրան գրանցված հեռախոսագծի և մեկի միջև, որն օգտագործել է Ստամբուլի ահաբեկչության մեջ կասկածվող սիրիացի Ահլամ Ալբաշիրը, որը երկուշաբթի ձերբակալվել է։

Հաղորդվում է, որ Մեհմեթ Իլհանը ոստիկանությանն ասել է, որ երբեք չի խոսել Ալբաշիրի հետ։ T24 կայքի հետ զրույցում Իլհանը հաստատել է այն պնդումները, որ ոստիկանությունն իրեն հրահանգել է ցուցմունք տալ և հավելել, որ դա ահաբեկչական կազմակերպության՝ իրեն «խաբելու» փորձի արդյունք է եղել։

Հավելենք, որ Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն պայթյունի համար մեղադրել է քրդական YPG-ին և Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանը (PKK): Անկարան պնդում է, որ YPG-ն, որին Վաշինգտոնն աջակցում է Սիրիայում, PKK-ի թևն է:

Թուրքիայի ոստիկանությունը պայթյունի իրականացման համար ձերբակալել է սիրիացի կնոջ, որին մեղադրում է PKK-ի կապերի մեջ։ PKK-ն, սակայն, հերքել է իր ներգրավվածությունը պայթյունին՝ նշելով, որ չի թիրախավորում քաղաքացիական անձանց։

Էմմա Չոբանյան