Եթե Բակո Սահակյանը գործուն քայլերի չդիմի, իշխանափոխությունը տեղի կունենա այսպես, թե այնպես․ Արցախի ԱԳ նախկին նախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
10.08.2026 | 20:23
Հանրային լսումներ՝ Կապանի մարզադաշտի տարածքի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծի վերաբերյալ
10.08.2026 | 20:08
Սահմանվել են էլեկտրոնային փողի թողարկման և օգտագործման կարգավորման նոր հնարավորություններ
10.08.2026 | 19:54
Կոլումբիայում 7.4 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել․ զոհերի թիվը հասել է 20-ի
10.08.2026 | 19:40
Ռուանդայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
10.08.2026 | 19:24
20 հազարից ավելի խախտում՝ մեկ շաբաթում․ պարեկային ծառայության արդյունքները
10.08.2026 | 19:12
Բրիտանական Թագավորական նավատորմի անօդաչուները տվյալներ են փոխանցել Պեկինին․ պատճառը տեսախցիկների չինական բաղադրիչներն են․ The Telegraph
Բոլորը

 Արցախի նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը, պատասխանելով Factor.am-ի հարցին, արդյոք նոր կառավարության ծրագրում ղարաբաղյան հակամարտության հետ կապված ձևակերպումներում շեշտադրումների փոփոխություն չկա՝ մայիսի 9-ին Ստեփանակերտում Արցախը բանակցային կողմ դարձնելու շուրջ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարության համեմատ, ասաց․ «Այո, նուրբ երանգային փոփոխությունը կա, ըստ էության տեսանելի է, որ այլևս ծրագրի մեջ հրամայական պահանջը ներկայացված չէ, որ Արցախը անպայման պետք է մասնակցի բանակցություններին և եթե չմասնակցի, Հայաստանը չի մասնակցի դրանց»: Մելիքյանը հավելեց, որ այդ ձևակերպումը ենթադրում է, որ Արցախը ինչ-որ պահից կմիանա բանակցություններին։

Ազգային ժողովի քննարկմանն ուղարկված կառավարության ծրագրում այս հարցի շուրջ նշված է․«Կառավարությունը վերահաստատում է, որ Արցախը՝ որպես հակամարտության հիմնական կողմ, պետք է որոշիչ ձայն և ներգրավվածությունը ունենա իրական և տևական խաղաղ հանգուցալուծման գործընթացում»: «Լիիրավ կողմ դառնալու հրամայականը հանված է, բայց սա էլ է բավարար, որ մինչ նոր կառավարության ձևավորումը անհրաժեշտ չեզոքությունը պահպանվի»,- շեշտեց Արցախի նախկին ԱԳ նախարարը։

Մեր դիտարկմանը, թե արդյոք դա հետքայլ չէ՞ Փաշինյանի հայտարարությունից և վերադարձ նախկին իշխանության դիրքորոշմանը, երբ մոտ 19 տարի՝ 1999 թ-ից Հայաստանը Ադրբեջանի հետ բանակցում է առանց Արցախի, Մելիքյանն արձագանքեց․ «Կարող են որպես հետքայլ դիտարկել, բայց այս կառավարությունն ու պարոն Փաշինյանն ամեն դեպքում անցումային կառավարություն են իրենցից ներկայացնում, և իրենք դա գիտակցում են։ Այդ պատճառով է, որ կառավարության ծրագրի առաջին հատվածը հենց նվիրված է արտահերթ ընտրություններին»։

Մելիքյանը միանշանակ հնարավոր է համարում Արցախի վերադարձը բանակցային սեղան, «սակայն դա զուտ հայտարարություններ անելով չէ, կան շատ կոնկրետ քայլեր, որոնց մասին խոսելու կարիքը չկա»։ Ըստ Մելիքյանի՝ այս կառավարությունը ժամանակավոր կառավարություն է և ԼՂ խնդիրը լուծելու մանդատ կստանա արտահերթ ընտրություններից հետո։

«Իրական բանակցային գործընթացը հնարավոր կլինի վերսկսել միայն նոր կառավարության ձևավորումից հետո։ Այն ժամանակ էլ հնարավոր կլինի ավելի առարկայորեն խոսել թե Արցախի բանակցային սեղանին միանալու, թե մնացած թեմաների շուրջ։ Իսկ մենք այս ժամանակահատվածը պարտավոր ենք օգտագործել բանակցային նոր դիրքեր ու փաստարկներ ապահովելու համար»,- ասաց նա: 

Ինչ վերաբերում է Արցախում շարունակվող բողոքի ակցիաներին, ԱՀ նախկին արտգործնախարարը կարծում է, որ նախագահ Բակո Սահակյանը պետք է հեռանա, քանի որ նա է իրավիճակի պատասխանատուն։ «Արցախում ևս կա մթնոլորտը փոխելու մեծագույն պահանջը։ Անգամ պատերազմի վերսկսման վտանգը չի կարողացել կանգնեցնել նրանց բողոքը, ուրեմն իրավիճակը իսկապես հասունացել է»,- նկատեց Մելիքյանը։

Նրա խոսքով՝ եթե Բակո Սահակյանը գործուն քայլերի չդիմի, որոնք մարդկանց համար տեսանելի կլինեն, ապա, այո, իշխանափոխություն տեղի կունենա այսպես, թե այնպես։ «Ես ուզում եմ, որ այդ իշխանափոխությունը տեղի ունենա հանդարտ, փոխանցման տեսքով։ Հին քաղաքական գործիչները պետք է իրենց տեղը զիջեն»,- կարծում է Մելիքյանը։

Մանրամասները դիտեք Արման Մելիքյանի հետ Factor.am-ի հարցազրույցում։

Մարինե Խառատյան