Եթե ընդդիմությունը համարում է, որ ՀՀ-ն պիտի մերժի ՌԴ առաջարկները՝ թող հայտարարի․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
Բոլորը

«Հայաստանի քաղաքական դաշտում Լեռնային Ղարաբաղի հարցով համարյա կոնսենսուսային վիճակ է` նկատի ունենալով ռուսական առաջարկների ընդունելիությունը»,- Ազգային ժողով – կառավարություն հարցուպատասխանի հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով ընդդիմության այն գնահատականին, թե ԼՂ հիմնախնդրի առումով իշխանության դիրքորոշումները կոնկրետ և խուսափողական են։

Վարչապետի դիտարկմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` «Վալդայ» քննարկումների ակումբում արված հայտարարությունը կարևոր ու էական էր, որպեսզի մի շարք հարցեր պարզաբանվեին։ Փաշինյանը հիշեցրեց, որ խոսքն այն մասին է, թե ՀՀ կառավարությունն ինչ վերաբերմունք ունի ՌԴ առաջարկի վերաբերյալ, որի էությունը ԼՂ կարգավիճակի հարցը որոշ ժամանակով հետաձգելն էր։

«Եվ ընդդիմության դաշտից, և՛ Արցախից եղան դրսևորումներ` պահանջելով կառավարությունից ընդունել ռուսական առաջարկները։
Հայաստանի կառավարությունը դեռևս 2021 թվականի հունվարից ընդունել է Ռուսաստանի առաջարկը, բայց այդ մասին չի խոսել զուտ կոռեկտությունից ելնելով։

Ես շնորհակալ եմ ՌԴ նախագահին, որ թեման պարզաբանելու հնարավորություն ընձեռեց:

Մեր այսօրվա դիրքորոշումն այն է, ինչ մեզնից պահանջում էր ընդդիմությունը՝ չիմանալով, որ մենք դա վաղուց ենք որդեգրել», – նշեց վարչապետը:

Փաշինյանը հավելեց, որ եթե ընդդիմությունը համարում է, որ Ռուսաստանի առաջարկները պետք է մերժել, ճիշտ կլինի, որ այդ մասին բարձրաձայն հայտարարի:

Մանրամասները՝ տեսանյութում։