Մարդիկ նախընտրել են մնալ ու աշխատել ՀՀ-ում․ անորոշությունները մեր տնտեսության վրա դրական են ազդել․ Տիգրան Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Հայաստանը կհաղթահարի պետական պարտքի պարտավորությունների սպասարկումը, ֆինանսական պարտավորությունների կատարումը հետաձգելու համար Արժույթի միջազգային հիմնադրամին դիմելու պատճառ չկա։ Այս մասին խորհրդարանում հայտարարեց Ֆինանսաների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ 2023 թ. բյուջեի քննարկման ժամանակ։
Նշենք, որ Արժույթի միջազգային հիմնադրամն իր վերջին զեկույցում համաշխարհային տնտեսության համար կանխատեսել է ընդամենը 2.6 տոկոս աճ։

«Մենք չենք տեսնում որևէ պատճառ, թե ինչու պետք է դիմենք միջազգային ֆինանսական կառույցներին` մեր պարտքային պարտավորությունները սպասարկելու պայմանները մեղմելու համար։ Մեր բոլոր հաշվարկները ցույց են տալիս, որ գտնվում ենք բավականին հուսալի միջակայքում, և մեր քաղաքականությունը թույլ է տալիս մեր ստանձնած պարտավորությունները կատարել ժամանակին և ամբողջությամբ։ Դա մեր պլանների մեջ չի մտնում»,- նշեց նախարարը։

Խաչատրյանի դիտարկմամբ՝ ամբողջ աշխարհում իրավիճակը բարդանում է՝ հատկապես կապված էներգակիրների շուկաներում փոխհարաբերությունների հետ։

«Բայց այն գործոնները, որոնք աշխարհում առաջացրել են անորոշություններ և որոշ դեպքերում բացասաբար են ազդել, մեր տնտեսության վրա զգալի դրական ազդեցություն են ունեցել։ Ինչու․ որովհետև բազմաթիվ մարդիկ նախընտրել են ապրել և տնտեսական գործունեությունը վարել ՀՀ-ում, ինչը լրացուցիչ ազդակ է տվել տնտեսական ակտիվությանը»,- նշեց նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։