NASA-ն հրթիռ է ուղարկել դեպի Լուսին

Լուրեր

16.09.2026 | 12:47
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 12:40
ՌԴ-ն ուկրաինական Դնեպրոպետրովսկում ավտոբուսի և Կիև–Նիկոլաև գնացքին է հարվածել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 12:30
Կիոկուշին կարատեի հայ մարզիկները 16 մեդալ են նվաճել Անապայում
16.09.2026 | 12:26
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը չի հակասում Մայր օրենքին․ ՍԴ-ն որոշում է կայացրել
16.09.2026 | 12:19
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը երրորդ անգամ Իրանի պատերազմը դադարեցնելու օգտին է քվեարկել
16.09.2026 | 12:10
Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա // ԶՈՒ ԳՇ պետը գիշերային անակնկալ ստուգայց է կատարել․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 12:00
«Նաիրիտ 2»-ի 420.8 մլն դրամ գնահատված գույքը վաճառվել է 167.8 մլն դրամով․ նախաձեռնվել է քրեական վարույթ
16.09.2026 | 11:51
ԱՄՆ-ում ռուսական հատուկ ծառայությունների ցանց է բացահայտվել․ անդամները մեղադրվում են Կրեմլի հանձնարարականով ԵՄ-ում դիվերսիաների և ռուս այլախոհների սպանությունների կազմակերպման մեջ
16.09.2026 | 11:42
«Ուժեղ Հայաստանը» Տիգրանաշենում զբոսաշրջային կենտրոն կստեղծի․ Անուշ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:35
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 11:33
Ռուսական գազի գինը կարող է փոխվել․ ի՞նչ այլընտրանք ունի Հայաստանը 
16.09.2026 | 11:22
«Արարատ-Արմենիան» մեկնարկում է Եվրոպա լիգայի հիմնական փուլում
16.09.2026 | 11:15
Ձեր նշած գերսուպեր զենքերը ցուցադրեցիք մայիսին, բա ինչի՞ ենք վախենում աղետալի պատերազմից․ Ֆարմանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:14
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 16-ի դրությամբ
16.09.2026 | 11:04
Նիկոլ Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա
Բոլորը

Այսօր Ֆլորիդայից Միացյալ Նահանգների Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը՝ NASA-ն, իր հաջորդ սերնդի հրթիռն է արձակել դեպի Լուսին։ Այն առաջին թռիչքն իրականացնում է առանց անձնակազմի։ Այս թռիչքը նոր էջ է բացում ԱՄՆ տիեզերական գործակալության Artemis հետազոտական ծրագրի համար՝ դեպի Լուսին ուղարկված վերջին Apollo առաքելությունից 50 տարի անց, գրում է Reuters-ը:

Տեղեկացվում է, որ 32 հարկանի Space Launch System-ը (SLS) Քենեդիի տիեզերական կենտրոնից թռել է ժամը 1։47-ին, որպեսզի իր Orion կապսուլը երեքշաբաթյա փորձնական ուղևորության ուղարկի Լուսնի շուրջ։

Նշվում է, որ մի քանի միլիարդ դոլար արժողությամբ հրթիռի արձակումն հաջողվել է իրականացնել երրորդ փորձից։ Նախորդ երկու փորձերը չեղարկվել են բազմաթիվ տեխնիկական խափանումների պատճառով, չնայած հրթիռը երկու անգամ բերվել է թռիչքային հարթակ։

Այս փորձարկման հաջող ընթացքի դեպքում հաջորդ անգամ 2024 թվականին հրթիռը Լուսնի ուղեծիր կտանի տիեզերագնացների, իսկ 2025 թվականին նախատեսվում է մարդու երկրորդ վայրէջքը Լուսնի վրա: Նախորդ անգամ մարդը Լուսնի վրա եղել է 1972 թվականին՝ «Ապոլոն-17» տիեզերանավով:

Տաթև Ֆռանգյան