Այս տարվա տնտեսական ակտիվությունը գերազանցել է սպասումները․ Ֆինանսների նախարար

Լուրեր

04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
Բոլորը

ԱԺ-ում շարունակվում են երեկ մեկնարկած քառօրյայի աշխատանքները։

«2023 թվականի բյուջետային ծրագրերի հիմնական առանցքը շարունակելու է լինել անվտանգային միջավայրի, տնտեսական հզորացման, մարդկային կապիտալի զարգացման և քաղաքացիների սոցիալական պաշտպանվածության ամրապնդումը՝ Կառավարության ծրագրով սահմանված թիրախներին համահուն»,- այս մասին ԱԺ նիստի ընթացքում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Արագ տնտեսական զարգացումն այլընտրանք չունի: ԱԺ ներկայացված բյուջեի նախագծի հիմքում ընկած հարկաբյուջետային քաղաքականությունն ուղղված է այդ նպատակին»,- նշեց հախարարը։

Խաչատրյանը հայտնեց, որ 2022 թվականի 9 ամիսների ընթացքում տնտեսական ակտիվությունն աճել է 14.1 տոկոսով, ինչի արդյունքում հարկային եկամուտների պլանը գերակատարվում է։

«Դա թույլ է տալիս ոչ միայն նախատեսված ծավալով ֆինանսավորել այս տարվա բյուջետային ծախսերը, այլև հատկացնել լրացուցիչ ֆինանսական միջոցներ անվտանգային, տնտեսական և սոցիալական նոր ծրագրերի համար, ինչպես նաև արագացնել Կառավարության հնգամյա ծրագրով սահմանված նպատակների իրագործման ընթացքը։

Այս տարվա տնտեսական աճը կարող է դառնալ վերջին 15-20 տարիների ընթացքում արձանագրված ամենաբարձր աճի ցուցանիշներից մեկը՝ գտնվելով ՀՆԱ-ի 13-14 տոկոս իրական աճի սահմաններում:

2022 թվականի ՀՆԱ-ն դոլարային արտահայտությամբ կարող է գերազանցել 19 միլիարդ դոլարին համարժեք սահմանը»,- նշեց Խաչատրյանը:

Նախարարը հավելեց վաև, որ 2023 թվականի համար թիրախավորվում է տնտեսական աճի բարձր ցուցանիշ՝ ՀՆԱ-ի 7 տոկոս իրական աճ:

Խաչատրյանըի խոսքով՝ գալիք տարվա բարձր տնտեսական աճի և մասնավոր հատվածի զարգացման պայմանների բարելավման հարցերին անմիջականորեն կապված են հարկային քաղաքականության և հարկային վարչարարության ուղղությամբ անելիքները:

«Մասնավոր հատվածի մրցունակության որոշիչ հարկային գործոններից մեկը՝ եկամտային հարկի դրույքաչափը, շարունակելու է նվազել 1 տոկոսային կետով՝ դառնալով ավելի նպաստավոր մասնավոր հատվածի ծրագրերի համար: Մյուս հիմնական հարկատեսակների դեպքում դրույքաչափերը կմնան անփոփոխ, իսկ հարկային եկամուտների ավելացումն առավելապես տեղի կունենա հարկային վարչարարության արդյունավետության բարձրացման և հարկման համահավասարությունն ընդլայնելու արդյունքում։

Կառավարության ծրագրով սահմանված հիմնական մակրոտնտեսական թիրախներից մեկը ՀՆԱ-ի նկատմամբ հարկերի հավաքելիության ցուցանիշի աճն է:

Նախատեսվում է 2026 թվականին հասնել հարկերը ՀՆԱ-ի նկատմամբ 25 տոկոսը գերազանցող ցուցանիշի: 2021 թվականին այն կազմել է 22.7 տոկոս, իսկ 2023-ին ծրագրային թիրախը 23.7 տոկոսն է»,- ասաց Խաչատրյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։