Հովիկ Աբրահամյանի զարմուհին նշանակվել է մարզպետի օգնական

Լուրեր

16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
16.09.2026 | 18:29
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմի օդանավակայանում ռուսական Սու-24 ռմբակոծիչի հարվածելու մասին
16.09.2026 | 18:27
Պուտինի մոտ ռազմաբազան հանելու հարց չեմ բարձրացրել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:18
Ինչ տեսանք Ադրբեջանի պաշտոնյայի կողմից անընդունելի է. Փաշինյանը` Հաջիևի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ նախկին վարչապետ, Ազգային ժողովի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի զարմուհուն՝ Կարինե Պողոսյանին, Արարատի ՔՊ-ական մարզպետ Սեդրակ Թևոնյանը նշանակել է իր օգնական։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է Արարատի մարզպետի ստորագրած համապատասխան որոշումից։


Նշանակումը, ըստ պաշտոնական աղբյուրի, կատարվել է 2022 թվականի հոկտեմբերի 7-ին։

Նշենք, որ Կարինե Պողոսյանը Ազգային ժողովի 5-րդ և 6-րդ գումարման պատգամավոր է եղել։ Նախ՝ Հովիկ Աբրահամյանի Աժ նախագահության շրջանում ՀՀԿ-ից, ապա՝ Աբրահամյանի՝ վարչապետի պաշտոնը կորցնելուց հետո, վերջինիս խնամի՝ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Ծառուկյան» խմբակցությունից։

Կարինե Պողոսյանի նշանակումն ուշագրավ է Նիկոլ Փաշինյանի կողմից Հովիկ Աբրահամյանին և նախկին իշխանության ներկայացուցիչներին ուղղված քննադատությունների համատեքստում։

Հիշեցնենք՝ հեղափոխությամբ վարչապետ դարձած Փաշինյանը նախկիններին՝ այդ թվում Հովիկ Աբրահամյանին, մեղադրում էր կոռուպցիոն ճանապարհով հարստանալու համար։ Վարչապետը նաև պնդում էր, որ Մոնումենտի բարձունքը, որտեղ երկու շքեղ առանձնատուն ունի Աբրահամյանը, «կոռուպցիայի թանգարան է՝ բաց երկնքի տակ» և առաջարկում էր այդ «թանգարանի ցուցանմուշները ժողովրդին վերադարձնելուց հետո Աբրահամյանին դարձնել այդ թանգարանի գիդ»։

Մոնումենտի բարձունքի շքեղ առանձնատունը, սակայն, ամիսներ առաջ 5,1 ԱՄն դոլարին համարժեք դրամով անարգել վաճառվեց նորահայտ գործարար Նարեկ Նալբանդյանին՝ անկախ այն փաստից, որ հարուցված քրեական գործի շրջանակներում առանձնատան վրա կալանք էր դրված։ Այս կապակցությամբ նախկին գլխավոր դատախազը Factor.TV-ի հարցին ի պատասխան հայտնեց, որ ինքը տարակուսած է այս որոշումից։

Թե կոնկրետ որ հարցերում է Հովիկ Աբրահամյանի զարմուհին օգնելու Արարատի մարզպետին, հայտնի չէ։

Նշենք, որ Կարինե Պողոսյանը ավարտել է Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը, ապա աշխատել Արտաշատի թիվ 1 դպրոցում․ սկզբում որպես ֆիզիկայի ուսուցչուհի, ապա՝ տնօրեն։

 

Նարեկ Կիրակոսյան