ԵՄ-ն վերանայում է Մոսկվայի հետ փոխգործակցության սկզբունքները․ հնարավոր է Ռուսաստանի մեկուսացում

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ԵՄ երկրներին է ներկայացրել Ռուսաստանի հետ փոխգործակցության սկզբունքների նոր նախագիծ։ Այս մասին գրում է Euractiv-ը՝ հղում անելով փաստաթղթի նախագծերին, որի հետ ծանոթացել են գործակալության խմբագիրները։

Նշվում է, որ տեքստի նախագիծը ոչ այնքան հստակ առաջարկներ է պարունակում, որքան «ընդհանուր ուղղություններ, որոնց պետք է հետևել»։

Այդ ոլորտներից մեկը միջազգային մակարդակով Ռուսաստանի ավելի մեծ մեկուսացումն ու պատժամիջոցների շրջանցման կանխարգելումն է։ Խոսվում է նաև ԵՄ-ի հարևաններին աջակցելու անհրաժեշտության մասին, «այդ թվում՝ Եվրամիության ընդլայնման քաղաքականության միջոցով»։

Բորելի նախագիծը պնդում է, որ «21-րդ դարում տեղ չկա այնպիսի հայեցակարգի համար, ինչպիսին են «ազդեցության ոլորտները», և այն չի կարող ընկած լինել եվրոպական անվտանգության ռազմավարության հիմքում։

Այլ առաջարկներ էլ ներառում են աջակցություն ռուսական անկախ լրատվամիջոցներին, քաղաքացիական հասարակությանը և իրավապաշտպաններին՝ ինչպես Ռուսաստանում, այնպես էլ արտերկրում:

Ընդհանուր առմամբ, նախագիծը լավ է ընդունվել եվրոպացի դիվանագետների կողմից, թեև կան նաև ավելի թերահավատ երկրներ, որոնք պնդում են ավելի կոնկրետ ձևակերպումների հարցում։

Տաթև Ֆռանգյան