Բրյուսելում կքննարկվեն գիտական համայնքին և հետազոտություններին վերաբերող մի շարք հարցեր

Լուրեր

18.07.2026 | 17:32
Սիսիանի «Զանգեր» հատվածում 13,4 կմ ճանապարհ է նորոգվում
18.07.2026 | 17:18
Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալով
18.07.2026 | 17:02
Կոտայքում աղիքային վարակի ախտանշաններով շտապօգնության կանչերի թիվը հասել է 18-ի
18.07.2026 | 16:50
Ուժեղ քամու հետևանքով խափանվել է Թալին համայնքի մի շարք բնակավայրերի էլեկտրամատակարարումը
18.07.2026 | 16:19
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
18.07.2026 | 16:01
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը հաստատել է․ հյուրերի մի մասը սննդային թունավորում է ստացել Ազգային տոնի ընդունելությանը
18.07.2026 | 15:40
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ ՔԿ
18.07.2026 | 15:28
RAF․ Արսեն Հարությունյանը և Արման Ծառուկյանը հանդիպել են առաջիկա մրցակիցներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.07.2026 | 15:10
Factor TV-ի լրագրողն արժանացել է Երևանի մամուլի ակումբի էթիկական լրագրության մրցանակին
18.07.2026 | 15:00
NYMEX․ Ոսկու գինն աճել է 0.57%-ով և կազմել 4012.70 դոլար
18.07.2026 | 14:52
Google-ն AI-ի օգնությամբ վերստեղծել է Պելեի կարիերայի ամենագեղեցիկ գոլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.07.2026 | 14:36
Բաքվի վերաքննիչ դատարանում ավարտվել են հայ գերիների ելույթները
18.07.2026 | 14:18
2026-ին Հայաստանի բուհեր ընդունվել է 9620 դիմորդ․ ԳԹԿ
18.07.2026 | 13:56
ՌԴ-ն պատրաստվում է ռազմաճակատ ուղարկել նաև թմրամիջոցների մաքսանենգության և հանցավոր խմբավորումների գործերով դատապարտվածներին
18.07.2026 | 13:33
Արփինե Սարգսյանը մասնակցել է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության 35-ամյակին
Բոլորը

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը 2022 թվականի նոյեմբերի 15-17-ը մեկնել են Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)՝ Հետազոտությունների և նորարարության հարցերով Եվրոպական միություն-Հայաստան համատեղ կոմիտեի առաջին հանդիպմանը մասնակցելու նպատակով․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Քննարկվելու է ՀՀ գիտական համայնքի եվրոպական հետազոտական տարածքին ինտեգրմանն ուղղված ծրագրերը և «Հորիզոն Եվրոպա» ծրագրին ՀՀ մասնակցության 2021-2022 թվականի արդյունքները: Այցի շրջանակում նաև ամփոփվելու են ՀՀ մասնակցության խթանմանն ուղղված միջոցառումները: Եվրոպական կողմը կներկայացնի եվրոպական հետազոտական տարածքի նոր քաղաքականությունը և ԵՀ կողմից մշակված «Հետազոտությունների և նորարարության ոլորտներում գլոբալ մոտեցման» սկզբունքները: Կքննարկվեն նաև ՀՀ գիտական և գիտատեխնիկական գործունեության ոլորտում իրականացվող բարեփոխումների ծրագիրը և ԵՄ «Քաղաքականության աջակցության գործիք» ծրագրի շրջանակում փորձագիտական երաշխավորությունների ներդրման ընթացքը:

Հետազոտությունների և նորարարության հարցերով ԵՄ-Հայաստան համատեղ կոմիտեն ստեղծվել է 2021 թվականի նոյեմբերի 12-ին ստորագրված «Հետազոտությունների և նորարարության «Հորիզոն Եվրոպա» ծրագրին ՀՀ մասնակցության մասին» համաձայնագրի շրջանակում: Հայաստանյան կողմից կոմիտեն համանախագահում է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Եվրոպական կողմից կոմիտեի համանախագահը ԵՀ հետազոտությունների և նորարարության հարցերով գլխավոր տնօրենության «Հորիզոն Եվրոպա» ծրագրի ասոցացման հարցերով ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Աննա Հագլունդ-Մորիսին է: