Սնունդը սահմաններին փչանում է․ այս խնդիրը ինչպե՞ս կարող ենք լուծել․ Խաչատուր Սուքիասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

Ազգային ժողովում քննարկվում է Կառավարության կողմից ներկայացված Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը: ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը ներկայացնելով նախագիծը հայտնեց, որ պայմանագիրը ստորագրվել է 2022 թվականի ապրիլի 19-ին Մոսկվայում:

«Հաշվի առնելով, որ սա ՀՀ-ի համար շատ կարևոր օրենք է կամ շատ կարևոր համաձայնագիր է, որի արդյունքում մենք կարող ենք էլեկտրոնային կամ նավիգացիոն կապարակնքման արդյունքում արագացնել և այդ մեքենաները որ կանգնել են Լարսում՝ ՀՀ-ի տնտեսությունը բավականին մեծ վնասներ է կրում: Ուզում եմ հասկանալ՝ գործադիրի հետ ինչ կարող ենք անել մենք  որպես օրենսդիր, որ մեկ օր շուտ ճանաչեն մեր կապարակնիքները, կամ այդ համապատասխան տեխնիկական վերազինումը ինչ արագությամբ կարող ենք բերել, որ կարողանան կարդալ, կամ կարողանան տեսնել ինչ կա բեռնատարի մեջ, որպեսզի մեկ օր շուտ ունենանք սա՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր տնտեսվարող սուբյեկտները բավականին մեծ վնասներ են կրում այդ հերթերի արդյունքում»,- ասաց Սուքիասյանը:

Նա նաև ընդգծեց, որ նոր առաջարկ է արվել Եվրասիական տնտեսական միությանը, որ «եթե հումանիտար ապրանքներ են դրանք առաջնային լինեն, եթե սնունդ է՝ դա արդեն հումանիտար է, և այսպիսի մի առաջարկ լինի, այդ երկրների հետ համաձայնության գանք՝ սնունդի հետ կապված ապրանքները պետք է առաջնահերթ անցնեն: Սնունդը փչանում է, սնունդը մարդիկ են ստեղծում, մարդիկ կան, որ սովի են մատնված, սնունդը պետք է հումանիտար դիտվի: Այս խնդիրը գործադիրով, օրենսդիրով ասեք՝ ոնց կարող ենք լուծել»:

ՊԵԿ նախագահի տեղակալն Աշոտ Մուրադյանը  ի պատասխան նշեց․ «Քանի որ համաձայնագիրը միջազգային է և ունի 5 կողմեր, այն լիարժեք ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է, որ բոլոր 5 կողմերն իրենց երկրներում վավերացնեն այն:

Բայց, այնուամենայնիվ, մենք դրանք չենք սպասելու: Մենք ՌԴ-ի հետ երկկողմ հարաբերությունների շրջանակում և Վրաստանի   հետ համաձայնություն ձեռք բերելու շրջանակում կփորձենք երկկողմ, օր առաջ այս համակարգը կիրառել, որպեսզի Ձեր ասած խնդիրներին օր առաջ լուծում տանք»

Մանրամասները՝ տեսանյութում։