«Սեռական բռնության հիմնախնդիրը դարձնելով օրակարգային ՀՀ-ում» թեմայով համաժողովը՝ ՈՒՂԻՂ
Հասարակություն
15.11.2022 | 10:10«Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» հասարակական կազմակերպությունը Եվրոպական Միության ֆինանսավորմամբ իրականացվող «Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում Հայաստանում գենդերային բռնության դեմ» ծրագրի շրջանակներում համաժողով է կազմակերպել՝ «Դարձնելով սեռական բռնության հիմնախնդիրն օրակարգային Հայաստանի Հանրապետությունում» թեմայով:
Համաժողովի ընթացքում կներկայացվեն սեռական բռնության հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև առանձին պանելային քննարկումների ընթացքում կքննարկվեն ոլորտային խնդիրներն ու դրանց լուծման ուղիները։