Վրաստանը 2023 թվականին կսկսի ԱԹՍ-ների զանգվածային արտադրությունը

Լուրեր

07.06.2026 | 10:03
Նիկոլ Փաշինյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 10:02
Հանուն խաղաղության եմ քվեարկել. ԿԳՄՍ փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 09:45
Գիշերը տեղամասային հանձնաժողովի քարտուղար և նախագահներ են ձերբակալվել. ԿԸՀ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 09:36
Վաղարշապատի ընտրատեղամասում քվեարկում են նաև զինծառայողները
07.06.2026 | 09:11
Մենք ուզում ենք մնալ տարածաշրջանի ամենաժողովրդավար երկիրը. Նարեկ Կարապետյանը քվեարկեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 09:03
Հայաստանն ընտրում է. մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.06.2026 | 08:32
Նարեկ Կարապետյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 08:09
Ընտրական իրավունքի խոչընդոտման կասկածանքով ձերբակալված կա․ ՆԳՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 07:58
Հայաստանն ընտրում է․ ԱԺ ընտրություններ 2026․ ՈՒՂԻՂ
07.06.2026 | 00:08
Ձերբակալվել է Բյուրական համայնքի նախկին ղեկավար Զարզանդ Գրիգորյանը
06.06.2026 | 23:47
Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար
06.06.2026 | 22:18
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք
06.06.2026 | 21:59
Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով Դատախազությունը դիմել է ԿԸՀ
06.06.2026 | 21:45
Հենրիխ Մխիթարյան․ Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը
06.06.2026 | 21:42
Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ պատգամավորի թեկնածու գրանցված Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով
Բոլորը

Մոտ ժամանակներս վրաց-լեհական Delta-WB ընկերությունը կպատրաստի անօդաչու թռչող սարքերի փորձնական տարբերակը, իսկ հաջորդ տարի կսկսվի ԱԹՍ-ների զանգվածային արտադրությունը։ Այս մասին Ռուսթավի 2-ի եթերում հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն, փոխանցում է Գրուզիա օնլայնը։

Նրա խոսքով՝ ընկերությունը հիմնադրվել է մասնագետների կողմից, որոնք կենտրոնացած են բարձր տեխնոլոգիաների վրա։ Պաշտոնյան վստահեցրել է, որ արտադրությունը զարգանում է ըստ նախատեսված պլանի։

Վրաց-լեհական Delta-WB ձեռնարկությունը ստեղծվել է վրացական Delta International-ի և լեհական WB Electronics-ի միջև կնքված պայմանագրի հիման վրա։

Վրաստանի Պաշտպանության նախարարությունն արդեն համաձայնագիր է ստորագրել Delta-WB-ի հետ տարածաշրջանում առաջին անօդաչու թռչող սարքերի ուսումնական կենտրոնի ստեղծման վերաբերյալ։ Կենտրոնը կվերապատրաստի Վրաստանի պաշտպանության ուժերի կազմը։

Տաթև Ֆռանգյան