Մեր մարզերում 30 տարի շարունակ մարդիկ մեծ էկրանին կինո չեն դիտել. Հայկ Օրդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
Բոլորը

«Հայաստանում կինոոլորտը կզարգանա, եթե ունենանք ապակենտրոնացված տնտեսություն: «Զուլալի»-ի նկարահանումների ժամանակ մեր մաշկի վրա զգացինք, Հայաստանում տնտեսության կենտրոնացված լինելու խնդիրը: Մարզում կազմակերպեցինք կինոարտադրություն և բախվեցինք մի շարք խնդիրների` սկսած որակյալ մասնագետների բացակայությունից»,- Factor TV-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում կինոռեժիսոր Հայկ Օրդյանը:

Շարունակելով Հայաստանում կինոոլորտի զարգացման թեման` նա շեշտում է` Հայաստանի նման փոքր, քիչ ռեսուրսներով երկրները համարտադրությունների միջոցով պետք է կայանան ոլորտում: Այդ հարցում, նրա համոզմամբ, անհրաժեշտ է պետության աջակցությունը եթե ոչ ֆինանսական, ապա գոնե խորհրդատվական մակարդակում.

«Հարկավոր է շատ համարտադրություններ ունենալ եվրոպական, ասիական և այլ երկրների հետ` դրանով իսկ զարգացնելով տեղի կինոարտադրությունը»:

Հայկ Օրդյանը խոսում է նաև համայնքների` մշակութային կյանքից կտրված լինելու խնդրի մասին.

«Առհասարակ, Հայաստանում կինոթատրոնների թիվը բավական փոքր է, առայժմ դրանք չեն բավարարում, իսկ համայնքներում կինոդիտման մշակույթը պարզապես վերացել է: Մեր մարզերում 30 տարի շարունակ մարդիկ մեծ էկրանին կինո չեն դիտել»:

Կինոռեժիսորն անդրադառնում է նաև Հայաստանում օր օրի շատացող փոփքորնային ֆիլմերի ֆոնին խորը, հոգեբանական ֆիլմեր ստեղծելու գործընթացին.

«Հնարավոր չէ Հայաստանում նկարել դրամա, և դա եկամտաբեր լինի, բայց շանս կա փոխելու իրավիճակը»: Մանրամասները` տեսանյութում: Աննա Բաբաջանյան