Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Խրամորթի խաղաղ բնակիչների ուղղությամբ. կա տուժած

Լուրեր

26.08.2026 | 14:25
Մենք դատավորներին չենք զանգում, նրանք գործում են առանց հրահանգների. Սոնա Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 14:17
Առուշ Առուշանյանի գործունեությունը ինչպե՞ս եք գնահատում․ ՔՊ-ականը՝ Գորիսի նախկին փոխքաղաքապետին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 14:12
«Ալ Նասրը» 10 ֆուտբոլիստով կամային հաղթանակ է տարել 0:2-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 14:08
Կրեմլը ձեռնպահ է մնում Հայաստանի ներքաղաքական զարգացումները մեկնաբանելուց․ Պեսկով
26.08.2026 | 14:03
Ես 21 տարեկանում միլիոնատեր չեմ եղել. Լևոն Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 14:00
Սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության արդյունքների ամփոփում. ՈՒՂԻՂ
26.08.2026 | 13:55
Կահույքի ոլորտում իրացման շրջանառությունն աճել է 26.7%-ով․ ՊԵԿ
26.08.2026 | 13:51
Ճամբարակ-Վահան ճանապարհին զինծառայողների վրաերթի գործով ևս մեկ անձ է ձերբակալվել
26.08.2026 | 13:46
PFA. Պրեմիեր լիգայի անցած մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստն ու խորհրդանշական հավաքականը
26.08.2026 | 13:37
Հայկական Arins Group-ը գնում է Վրաստանում Terabank-ը և Biltmore հյուրանոցը․ վրացական ԶԼՄ-ներ
26.08.2026 | 13:27
ԱՄՆ-ը դադարեցրել է ամբողջ աշխարհում վիզաների համար դիմումների ընդունումը
26.08.2026 | 13:18
Ավելի անխոցելի թեկնածու կարող էիք առաջադրել․ Բաքոյանը՝ Իրինա Յոլյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 13:10
Ինչ խնդիրներ են արձանագրվել 2025 թ․ ամառային և ձմեռային զորակոչերի ընթացքում․ ՀՔԱՎ-ի զեկույցը
26.08.2026 | 13:00
Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքին
26.08.2026 | 12:51
Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցը ժամանակավորապես վերաբացելու շուրջ
Բոլորը

Նոյեմբերի 12-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ Խրամորթ գյուղի վարչական տարածքում ադրբեջանական մարտական դիրքից հրաձգային զինատեսակներից կրակոցներ են արձակվել դաշտում տրակտորով աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ, տեղեկացնում են ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից։

«Դեպքի վայր մեկնած շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 16:30-ի սահմաններում, Խրամորթ գյուղի բնակիչներ` 27-ամյա Ս.Վանյանը և 45-ամյա Ա. Հայրապետյանը նշված գյուղի վարչական տարածքի «100 հեկտար» կոչվող տեղանքում, «Տ-150» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, մերձակա տարածքում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքից նրանց ուղղությամբ կրակ է արձակվել։

Կրակոցներից ջարդվել են տրակտորի դիմային և հետևի հողմապակիները։ Ջարդված դիմապակու կտորները դիպել են Ա. Հայրապետյանի դեմքին`պատճառելով մարմնական վնասվածքներ:

Վերջինս տեղափոխվել է հանրապետական բժշկական կենտրոն։
Նյութերը տրամադրվել են ռուսական խաղաղապահ զորակազմին։
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը»,- ասված է հաղորդագրության մեջ։