Մեր կուսակցությունների մեջ չկա որևէ մեկը, որի մեջ կարելի է սկզբունքներ և արժեքներ տեսնել․ ապաքաղաքական զրույց Տիգրան Թորոսյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
Բոլորը

Factor TV-ի A-politic հաղորդաշարի հյուրն է քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Տիգրան Թորոսյանը: Նրա կարծիքով՝ ժողովրդավարությունն արժեքների և ինստիտուտների որոշակի համակարգ է, և այդ առումով Հայաստանն ունի լուրջ խնդիրներ: Որպես օրինակ՝ քաղաքագետը բերում է հայաստանյան կուսակցությունները, որոնցից ոչ մեկը, ըստ նրա, չի ընկալվում որպես արժեքներ և սկզբունքներ կրող: Նման երևույթների մասին կամ պատկերացում չկա, կամ էլ այդ պատկերացումները ժառանգվել են խորհրդային շրջանից:

Հաղորդման հյուրը համոզված է, որ հայերն ինքնության արդիականացման կարիք ունեն: Բայց այդ արդիականացումը չի ենթադրում զրոյից սկսելը: Պարզապես պետք է ազնվորեն գնահատել իրավիճակը և հասկանալ, թե որոնք են այսօրվա պահանջները: Տիգրան Թորոսյանի կարծիքով՝ այստեղ կողմնորոշիչը եվրոպական արժեքներն են, ինչը, սակայն, չի նշանակում, որ այն ամենը, ինչ կա Եվրոպայում, պետք է կուրորեն պատճենել: Անգամ Եվրոպայում ոչ բոլոր հարցերն են միատեսակ լուծվում:

Ի՞նչ է պետք, որպեսզի ժողովրդավարությունը չվերածվի օխլոկրատիայի՝ օխլոսի՝ ամբոխի իշխանության: Ըստ քաղաքագետի՝ դրա հիմնական հակաթույնը գիտելիքն է: Այս առումով, որպես երեսուն տարիների հիմնական թերացում, հաղորդման հյուրը նշում է այն, որ այդ ընթացքում կրթության և գիտության զարգացման համար լուրջ հիմքեր չեն ստեղծվել: Նրա խոսքով՝ հատկապես հետ են մնում հասարակական գիտությունները, հումանիտար բնագավառն ընդհանրապես:

Մանրամասները՝ տեսանյութում:

Արամ Աբրահամյան