Ինչո՞ւ ՊՆ-ն չի հրապարակել, թե որ պաշտոնյաների որդիներն են առաջնագծում ծառայել

Լուրեր

04.08.2026 | 17:45
ՀԷՑ-ի կառավարումը տապալել եք, եկել «Հայփոստ»-ի կառավարումից եք խոսում. Արուսյակ Մանավազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 17:41
Զելենսկին հայտարարել է Ադրբեջանի ինքնիշխանությանն աջակցելու, Հայաստանի հետ հարաբերությունները վերականգնելու մասին
04.08.2026 | 17:32
Կոնջորյանի ընտրվելու լուրը նախ հայտնեց ՔՊ-ի ֆեյսբուքի էջը, հետո նոր ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահը
04.08.2026 | 17:14
«Բարսելոնան» հետևում է Ռոդրիի շուրջ ստեղծված իրավիճակին
04.08.2026 | 17:04
ԱԺ-ն կրկես չի՛․ Ռուբինյանը անջատեց Էդգար Ղազարյանի խոսափողը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.08.2026 | 17:02
Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահի պաշտոնում
04.08.2026 | 17:00
«88» սուպերմարկետում գործող հացի ու տորթերի արտադրամասի արտադրական գործունեություն է կասեցվել
04.08.2026 | 16:54
Մայր Աթոռի նկարիչը Հովիկ Աբովյանին լուսապսակով էր նկարել․ ասաց՝ ուզում էի անակնկալ անել․ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 16:47
Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք․ Գլխավոր դատախազություն
04.08.2026 | 16:40
Հարցնում ենք` Տիգրանաշենը հնարավո՞ր է հայտնվի Ադրբեջանի կազմում, պատասխան չկա. Լևոն Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 16:32
MMA-ի պատմության 5 մեծագույն մարտիկները՝ ըստ Արման Ծառուկյանի
04.08.2026 | 16:27
ԵՄ-ն միասնական է Սեուտայի ճգնաժամի հարցում․ ՆԳ նախարարների արտահերթ տեսակոնֆերանսն ավարտվել է
04.08.2026 | 16:23
AI-ը լավ բաներ չասաց Կոնջորյանի մասին. ձեր նման լինեինք,«թալանչի» էինք ասելու ձեզ. Քրիստինե Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 16:17
Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղությունը հասանելի է դարձել․ ԵԱՀԿ գործող նախագահ
04.08.2026 | 16:14
Ռուբեն Ռուբինյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահի հետ
Բոլորը

Պաշտոնյաների որդիների ծառայության վայրը և ծառայությունից ազատման հիմքերն անձնական տվյալներ չեն․ իրավապաշտպան

 

Պաշտպանության նախարարությանն ուղղված Factor.am-ի հարցմանն ի պատասխան հինգ տասնյակ նախկին և ներկա բարձրաստիճան պաշտոնյաների որդիների՝ պարտադիր զինվորական ծառայություն անցնելու վայրերի, ինչպես նաև տարկետման հիմքերի և ծառայությունից ազատման հիմքերի մասին տեղեկատվությունը պաշտպանության գերատեսչության կողմից մերժվել է՝ հիմք ընդունելով «Անձնական տվյալների մասին» ՀՀ օրենքի և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջները։ 

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի գնահատմամբ՝ նշված տվյալները չեն կարող համարվել անձնական տվյալ, քանի որ վերջիններս պաշտոնատար անձանց զավակներ են։ «Կարող են, իհարկե, հղում կատարել անձի անձնական տվյալների գաղտնիությանը, բայց տվյալ խնդրի վերաբերյալ հանրային նշանակությունը շատ ավելին է՝ արդյոք պաշտոնատար անձանց երեխաները ծառայե՞լ են և որտե՞ղ են ծառայել, սա գերակա է անձնական տվյալների գաղտնիության ձևական մոտեցումից։ Նման տվյալների տրամադրումը որևէ անձնական տվյալ չի կարող հանդիսանալ, քանի որ խոսքը վերաբերում է զորամասի տվյալներին, որտեղ ծառայել է տվյալ անձը, այլ ոչ թե անձի՝ տվյալ զորամասում ծառայելու հանգամանքին: Իսկ դա անձնական տվյալ չի կարելի համարել․ զորամասի տվյալը չի հանդիսանում անձնական տվյալ»,- նշեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավարը։

Հիշեցնենք, որ ՊՆ-ին ուղղված Factor.am-ի հարցման պատասխանում այդպես էլ չէր ներկայացվել, թե այս կամ այն պաշտոնյայի որդին որ զորամասում է իր ծառայությունն անցել։ Իրավապաշտպանի կարծիքով՝ ՊՆ-ն պետք է տեղեկացներ այն տարածքի մասին, որտեղ այս կամ այն պաշտոնյայի որդին ծառայություն է անցել, զորամասի անվան՝ վիճելի հարցից խուսափելու համար։

«Պետական աշխատողների և նրանց հետ փոխկապակցված անձանց վերաբերյալ տվյալների գաղտնիությունն ավելի քիչ պետք է պաշտպանված լինի: Քանի որ նրանք իրենց կարգավիճակով ունեն հանրային ռեսուրսներ կրելու պատասխանատվություն և որոշումներ ընդունելու իրավասություն, հետևաբար նրանց վերաբերյալ տվյալներն ավելի քիչ պետք է պաշտպանված լինեն, քանի որ գաղտնիության քողի տակ կարող են կոռուպցիոն տարբեր հանցագործություններ թաքցնել»,- նկատեց իրավապաշտպանը։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն էլ այն կարծիքին է, որ «իրավիճակն իհարկե միանշանակ չէ»:

«Նախ պետք է ընդունել, որ այն երիտասարդների տվյալները, որը վերաբերում է նրանց ծառայության վայրին, իհարկե կարող է դիտարկվել որպես անձնական տվյալ, և դա իրենց գործն է՝ հրապարակել, թե՝ չէ, բայց մյուս կողմից նրանք բարձրաստիճան պաշտոնյաների որդիներ են, և այն հարցը, որը բարձրացրել է Factor.am-ը, ունի հանրային նշանակություն: Ուստի այստեղ ՊՆ-ն կարող էր նաև հարցի հանրային նշանակությունը հաշվի առնելով տրամադրել այդ տեղեկությունները, որպեսզի հանրությունն իմանար՝ ով որտեղ է ծառայել»,- ասաց ԽԱՊԿ նախագահը։

Աշոտ Մելիքյանը համեմատություն կատարեց Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքի հետ, որտեղ հրապարակվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ փոխկապակցված անձանց գույքային հաշիվների տվյալներ: «Թե բարձրաստիճան անձանց երեխաներն ինչ սեփականություն, ինչ գումարներ ունեն և այլն, սա նույնպես կարող է համարվել անձնական տվյալ, բայց մյուս կողմից օրենքը պարտադրում է, որ ինֆորմացիան թափանցիկ լինի»,- նկատեց նա։

Մեր զրուցակցի կարծիքով՝ ՊՆ-ն որոշել է «տուրք տալ անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքին»: «Սակայն հանրային հնչեղությամբ հարցերը արժանի են ավելի թափանցիկ մոտեցման»,- եզրափակեց նա։  

 

 

Սեդա Ղուկասյան