Խալաֆյանի գործով ովքե՞ր են պատժի ենթարկվել մինչ օրս. ՄԻԵԴ վճիռը պետք է նախադեպ դառնա. Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.08.2026 | 18:36
Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներին
07.08.2026 | 18:26
573 վարույթ, այդ թվում՝ պետական դավաճանության և լրտեսության դեպքեր. ԱԱԾ-ի կիսամյակային հաշվետվությունը
07.08.2026 | 18:19
Լուկա Դոնչիչի նախկին կինը 50 միլիոն դոլար է պահանջում աստղային բասկետբոլիստից
07.08.2026 | 18:13
Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
07.08.2026 | 18:00
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
07.08.2026 | 17:56
ԵՏՀ-ն Հայաստանին լրացուցիչ 5000 էլեկտրոմոբիլի քվոտա է տրամադրել. Պապոյան
07.08.2026 | 17:41
«Ռուսալկա» ապրանքանիշով զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
07.08.2026 | 17:34
Սարիգյուղում գազանջատում կլինի
07.08.2026 | 17:20
Հայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել Մ-20 ԵԱ-ում
07.08.2026 | 17:12
Ժամերգություն Մայր Աթոռում. ՈՒՂԻՂ
07.08.2026 | 17:06
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
07.08.2026 | 17:02
Մամիջանյանը` Սերժ Սարգսյանի և Սամվել Կարապետյանի հանդիպման մասին հարցին ի պատասխան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:57
Գարեգին Բ-ն հաղթանակած դուրս կգա այս գործընթացներից. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:52
Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:45
«Մասնավոր կյանքի հանգամանքներ պետք է հրապարակվեն»․ Գարեգին Բ-ի և մյուսների գործը կքննվի դռնփակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Առաջարկում եմ ցանկ կազմել, թե Վահան Խալաֆյանի գործով մասնակից քննիչներից, դատավորներից, դատախազներից դեռևս քանի հոգի է շարունակում պաշտոնավարել և գտնվել դատական համակարգում ․ սա կարևոր ցուցիչ կլինի՝ ևս մեկ անգամ բացահայտելու, թե իրավապահ համակարգը շարունակո՞ւմ է ընկալելի համարել նման պաշտոնատար անձանց գործունեությունը, թե՞ ժամանակի ընթացքում իրավապահ համակարգը կարողացել է ձերբազատվել նրանցից՝ գիտակցելով, որ մարդու իրավունքների կոպիտ խախտումներ են կատարել։ Ավելին՝ Եվրոպական դատարանի այս վճռից հետո եզրահանգումներ արվելո՞ւ են, թե ոչ»,- այս մասին «Ոստիկանության բաժանմունքում մահացած Խալաֆյանի գործով ՄԻԵԴ վճռի ազդեցությունը համակարգի վրա» թեմայով քննարկման ժամանակ նշեց ՀՔԱՎ գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝ հավելելով՝ ՄԻԵԴ վճիռը պետք է նախադեպ դառնա։

Նշենք, որ Չարենցավանի ոստիկանության բաժնում 2010-ին մահացած Վահան Խալաֆյանի գործով Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը վճիռ է կայացրել Հայաստանի դեմ։ ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ 12 տարի առաջ Չարենցավանի ոստիկանական բաժանմունքում խախտվել են 24-ամյա Վահան Խալաֆյանի կյանքի և խոշտանգումներից զերծ մնալու իրավունքները։ Ստրասբուրգյան դատարանը ՀՀ-ին պարտավորեցրել է եռամսյա ժամկետում 50 հազար եվրո վճարել Խալաֆյաններին՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում:

Արթուր Սաքունցն ընդգծեց, որ Հայաստանում ոստիկանության, քննչական, դատախազական համակարգերը ոստիկանության կողմից քաղաքացիների նկատմամբ բռնությունների փաստերով առ այսօր արդյունավետ քննություն չեն իրականացնում։

Իրավապաշտպանը հիշեցրեց, որ Վահան Խալափյանի սպանության գործով վկաների նկատմամբ ևս բռնություն էր կիրառվել, և նրանց ստիպել էին հեռանալ ՀՀ-ից․ «Հատուկ քննչական ծառայությունը հերքում էր, որ նրանց նկատմամբ բռնություն է կիրառվել, և այնպես արեցին, որ դատաքննության ընթացքում այդ վկաները երկրում չլինեն և չհայտնվեն դատարանում․ դա կիրառված փորձ էր՝ կարևոր վկաներին և տուժածներին մեկուսացնել, որպեսզի քննությունն իրականանա այն նյութերի շրջանակներում, որոնք ձեռք են բերվում նրանց նկատմամբ ճնշումներ գործադրելով»։

Իրավապաշտպանը շեշտեց, որ բարեփոխումները չեն կարող համարվել արդյունավետ, եթե մարդու բացարձակ իրավունքների խախտումներից՝ նրա նկատմամբ վատ վերաբերմունքից, խոշտանգումներից ու արժանապատվությունը նվաստացնելուց զերծ մնալու հանձնառությունները պետությունը չի կատարում։

Մանրամասները՝ տեսանյութում։