Նրբերշիկ՝ դեղահաբով․ Նոր Նորքում շներին թունավորել են, տերերն ահազանգում են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Թինա Սարուխանյանը ցույց է տալիս իր շան՝ Մայայի նկարն ու արցունքոտ աչքերով պատմում․ ծնված օրվանից պահել ու 1 տարի 7 ամիս երեխայի պես փայփայել են։ Օրեր առաջ հերթական զբոսանքը ճակատագրական է եղել։

Թինան չի էլ նկատել, բայց ենթադրում է՝ շունը փողոցում գցած նրբերշիկ է կերել։  Նա միակը չէ, որ ահազանգում է․ վերջին օրերին ավելի քան 10 կենդանասերներ Նոր Նորքի թաղապետարանի հարակից այգում շների հետ զբոսանքից հետո ստիպված են եղել հրաժեշտ տալ իրենց ընտանի կենդանիներին։ Զավենի շունն էլ 2 տարեկան էր, կոկեր սպանիել ցեղատեսակի։ Զբոսանքից հետո շունը ցնցումների մեջ է ընկել ու արդեն անասնաբուժական կլինիկայում անկել։

Որ շներին դիտավորությամբ թունավորել են, տերերը չեն էլ կասկածում։ Այս այգին, ասում են, բարձիթողի վիճակում էր, իրենք են բարեկարգել, լուսավորություն անցկացրել, որպեսզի կարողանան շներին զբոսանքի բերել։

Ենթադրում են, որ ամեն երեկո այգին թմրամոլությամբ տառապողների հավաքատեղի է դառնում, քանի որ առավոտյան ստիպված են լինում տարածքում թափված ներարկիչները հավաքել, որպեսզի կարողանան կենդանիների հետ զբոսնել։

Ասում են՝ ոչ ոք չի կարող երաշխավորել, որ ամեն օր այգու տարածքով դպրոց գնացող երեխաները չեն վերցնի ներարկիչները կամ, ասենք, նույն թունավորած նրբերշիկները։ Վերահսկող չկա, պատկան ու պատասխանատու մարմինները տեղեկացվել են, բայց ոչ մի քայլ չի ձեռնարկվում։

Իսկ Ոստիկանությունից տեղեկանում ենք, որ նոյեմբերի 9-ին Ոստիկանության Նոր Նորքի բաժին կոլեկտիվ դիմում է ստացվել շների թունավորման դեպքի մասին։ Կազմվել են փաստաթղթեր և ուղարկվել նախաքննական մարմին։ Շան տերերը իրենք էլ են առանձին դիմելու լաբորատոր փորձաքննության, նրբերշիկից կտոր են վերցրել, որի մեջ անզեն աչքով երևում է դեռևս անհայտ ծագման դեղահաբ։

Խնդիրն իրականում բազմաշերտ է և վաղուց արդեն հասունացել է պահը, որ իրավապահ մարմինները պետք է վերջապես պարզեն ու պատժեն մեղավորներին՝ ասում է «Էկոնյուզ» բնապահպանական կայքի խմբագիր Մարիամ Տաշչյանը։

2019 թվականին օրենսգրքում կատարված լրացմամբ քրեականացվեց կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը։ Այս ընթացքում, ըստ վիճակագրության, 39 քրեական գործ է հարուցվել, բայց դրանցից ոչ մեկը չի հասել պատժին։ Եթե գործերն անգամ դատարան են հասել, ապա կենդանու՝ տանջվելու փաստը չապացուցվելու հիմքով անձը անմեղ է ճանաչվել՝ ասում է Մարիամ Տաշչյանը։

Որպես հիմնական պատճառ՝ Տաշչյանը նշում է պատկան մարմինների կողմից խնդրին համակարգային լուծում տալու անկարողությունը։

Քայլեր ձեռնարկում են, բայց, ըստ մասնագետի, հետևողականության պակաս կա։ Օրինակ՝ 2021 թվականին Երևանի ավագանին ընդունեց ընտանի կենդանիներին հաշվառելու օրենքը, որը միայն մայրաքաղաքի մասշտաբով կարող էր հարցը լուծել, բայց օրենքն այդպես էլ անկատար մնաց, իսկ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերը շարունակվում են։

Մինչև պատերազմը քննարվում էր նաև կենդանիների նկատմամբ պատասխանտու վերաբերմունքի մասին օրենքի նախագիծը, որը կարգավորելու էր գրանցման, հաշվառման, բուծման ու մի շարք այլ հարցեր, բայց նախագիծն ուղարկվեց լրամշակման, հետո սկսվեց պատերազմն ու այսօր այդ խնդրի ու նախագծի մասին հիշող էլ չկա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան