Հետախուզվողը հայտնաբերվել և ներկայացվել է դատարան
Հասարակություն
10.11.2022 | 15:00Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 9-ին Էրեբունու 2-րդ զանգվածի 12-րդ փողոցում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 45-ամյա Հարություն Պ.-ն, որը հոկտեմբերի 21-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով․ տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Նա ներկայացվել է դատարան: