Բացահայտե՛ք գործակալներին, մաքրե՛ք պետական համակարգերը․ գործում են ՀՀ-ի դեմ՝ մարտահրավերները լուրջ են. Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
05.10.2026 | 20:25
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում առնվազն 44 զինծառայող է զոհվել
Բոլորը

2014 թվականին Ուկրաինան ուներ կիսափլուզված բանակ, անվտանգային կառույցներ, դատաիրավական համակարգ, որոնք ընկղմված էին կոռուպցիայի, ոչ պրոֆեսիոնալիզմի մեջ, դրանք հագեցած էին ռուսական գործակալներով, որոնք պատերազմի թեժ պահին հօգուտ ՌԴ-ի գործեցին, արդյունքում Ուկրաինան կորցրեց Ղրիմը, Դոնեցկն ու Լուգանսկը։ Չպատժվելով՝ Պուտինի ախորժակը բացվեց։ Բայց 2022-ին՝ առաջին պատերազմից 8 տարի անց, Ուկրաինան ունի անվտանգային մարմիններ, զինուժ, դատաիրավական համակարգ, որոնք դաշնակիցների աջակցությամբ արդյունավետ պայքարում են օկուպցիայի դեմ։

ՀՀ-ում չարվեց լյուստրացիա, վեթինգ անվտանգային ուժերում և բանակում։ Ինչո՞ւ այս բարեփոխումներին չգնաց իշխանությունը։

Factor TV-ին տված հարցազրույցում «Իրավունքի Եվրոպա» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Լուսինե Հակոբյանը կարծիք հայտնեց, որ այդ արդյունքին հասնելու համար լուրջ և խորքային աշխատանք էր պետք տանել, նաև տարբերություններ կան ՀՀ-ի և Ուկրաինայի միջև․ «Իրենք այդ գործակալական ցանցերը թոթափելու կուրսը սկսել են 2014 թվականից, և այնպես չէ, որ իրենց ամբողջովին հաջողվել է դա անել։ Այնտեղ էլ այդ երևույթն արմատավորված է և հեշտ չի բացահայտվում։ Ես նոյեմբերի 9-ի չարաբաստիկ կադրերում տեսա հրապարակում փաստաբանների, որոնց ես մեր գործընկերն էի համարում, բայց իրենք հայտնի չէ՝ ինչ օրակարգով էին այդտեղ հայտնվել։ Եվ հետո էլ տեսանք, թե ում էին ներկայացնում։ Այս ամենը բացահայտելու համար խորքային կարողություններ են անհրաժեշտ»։

Իրավապաշտպանը գործակալական ցանցերի վնասաբերության աստիճանը չափազանց բարձր է համարում Հայաստանում ևս, և կոչով դիմում է իշխանությանը՝ բացահայտել դրանք, մաքրել պետական համակարգերը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան