Կալանավորվածը 2011 թ․-ից հետախուզվում էր Ֆրանսիայի Ինտերպոլի կողմից
Հասարակություն
08.11.2022 | 15:26Նոյեմբերի 7-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 45-ամյա Արթուր Հ.-ն, որը 2011 թ. մայիսի 9-ից Ֆրանսիայի Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր սպանության մեղադրանքով․ տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: